Մեկնաբանություն

22.12.2014 12:00


Արջամկան օր (տարիներ)

Արջամկան օր (տարիներ)

Նայում ես 2013թ. տարեվերջյան ամփոփիչ վերլուծություններն ու հասկանում, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում։ Միայն խնդիրներն են ավելանում։ Նույն հոգսերը, մտահոգությունները։

Ժամանակը հետ է պտտվում երկրի բացարձակ մեծամասնության համար։ Մի խոսքով, «Արջամկան օր»։

2013թ.–ն ամփոփելիս բարձրաձայնում էինք արտագաղթի մասին, մեկ տարի անց այն նույն տեմպերով շարունակվում է, խոսում էինք աղքատությունից, այսօր այն ավելացել է, խոսում էինք իշխանության անհանդուրժողականությունից ու անպատժելիության մթնոլորտից, այսօր արդեն հարձակվում են պատգամավորի վրա՝ ձեռքի հետ էլ հայտարարում՝ «լավ ենք արել»...

Մի խոսքով, տարեվերջյան ամփոփումներն այլևս անիմաստ են։ Դրանց փոխարեն պետք են կոնկրետ քայլեր։ Հակառակ դեպքում այծի տարին ոչնչով չի տարբերվելու ձիու տարուց, միայն ավելի կքված ենք լինելու։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը գիտի իրավիճակը շտկելու միակ ելքը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը