Լրահոս

29.09.2009 15:50


Ալեքսանդր Իսկանդարյան. «Ինձ թվում է՝ ստորագրումը կլինի արտգործնախարարների մակարդակով»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ինձ թվում  է՝ ստորագրումը կլինի արտգործնախարարների մակարդակով»

-Ինձ թվում է՝ ստորագրումը կլինի արտգործնախարարների մակարդակով, և լրիվ  տրամաբանական կլինի, որ Շվեյցարիայում լինի։ Հնարավոր է՝ այդպես չլինի, բայց այն, որ արձանագրությունները կստորագրվեն և կմտնեն խորհրդարան, հաստատ է,-խոսելով  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրվել-չստորագրվելու մասին՝ ասել է «Կովկասյան ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշել է, որ քննարկման այս փուլում ընթացող գործընթացները շատ բնական են։

-Շատ զգայական մակարդակի վրա է դրված այս հարցը, և շատ կտրուկ քննարկումներ են գնում։ Քաղաքական էլիտան, ՀԱԿ-ի ղեկավարը և քաղաքական տարբեր կառույցներ իրենց տեսակետն են հայտնում։ Սփյուռքից շատ կտրուկ կարծիքներ կան, և դա շատ բնական է,- ասել է նա։

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այն գործընթացները, սակայն, որոնք հիմա ընթանում են Հայաստանում, այնքան մեծամասշտաբ չեն, որպեսզի կարողանանան ազդել արձանագրությունների ստորագրել-չստորագրելու վրա։

-Եթե մեծ ակցիաներ լինեին, հազարավոր մարդիկ դրսում բողոք անեին, դա նոր կազդեր, բայց հիմա ես դա չեմ տեսնում,-ընդգծել է նա։

Քաղաքագետի խոսքերով՝ ՀՀ նախագահի հանդիպումը սփյուռքի կազմակերպիչների հետ դրական քայլ է, բայց նաև՝ մի քիչ ուշացած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը