Եմենում հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը
«France Press» գործակալությունը փոխանցում է, որ այսօր հազարավոր մարդիկ են դուրս եկել Եմենի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը, ում ձեռքում է գտնվում իշխանությունը սկսած 1978թ-ից։
«Սանայի տարբեր մասերում հավաքված ցուցարարները հանդես են գալիս տարբեր կարգախոսներով ու պաստառներով, որոնցում գրված են՝ «Ոչ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը», «Ոչ նախագահությունը ժառանգաբար փոխանցելուն», «Բավական է 30 տարի իշխանությունում գտնվել», «Փոփոխությունների ժամանակ». - գործակալության փոխանցմամբ հայտնում է «РИА Новости»-ն։
Վերջին անգամ Ալի Աբդալլահ Սալեհը նախագահ էր վերընտրվել յոթամյա ժամկետով 2006թ-ին։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Սալեհը ստացել էր 77.17% ձայների քանակ, իսկ նրա գլխավոր հակառակորդ միասնական ընդդիմության նորկայացուցիչ Ֆեյսալ բեն Շամլանը հավաքել էր ընտրողների ձայների 21.82%-ը։