Չինաստանը ռազմաբազա է կառուցում Ճապոնիայի հետ վիճելի կղզիների մոտ
Չինաստանը խոշոր ռազմական բազա է կառուցում Սենկակու անբնակ կղզիների մոտ, որոնք ՉԺՀ և Ճապոնիայի միջև տարածքային վեճի առարկա են։ Այս մասին այսօր հաղորդել է ճապոնական «Կիոդո» տեղեկատվական գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ շինարարությունն ընթանում է Նանցզի կղզիներում, որոնք Սենկակուից 300 կմ հեռավորության վրա են. վերջինները Ճապոնիան իր տարածքն է համարում։ Նշվում է, որ նման ռազմաբազայի ստեղծումը պետք է ավելացնի ՉԺՀ մարտական պատրաստվածությունը տարածաշրջանում ռազմական ճգնաժամի դեպքում։ Գործակալության տվյալներով՝ այնտեղ մի քանի խոշոր ռադարներ են տեղակայված, և թռիչքուղիներ են կառուցված։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։