Հոկտեմբերի 1–ը «Ժառանգության» համար իրադարձային կարող է լինել
-Հոկտեմբերի 1-ը կոնկրետ «Ժառանգության» համար բավականին մեծ իրադարձություն է խոստանում լինել,- «Արցախ» ակումբում «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
2009թ. հոկտեմբերի 1-ինՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը «ՆախաստորագրվածարձանագրություններըևՀայաստան-Թուրքիահարաբերություններիկարգավորմանգործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ է անցկացնելու: Լ. Ալավերդյանը նշել է, որ այդ օրն իրենք տեսնելու են, թե ինչպիսի՞ն է ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերի դիրքորշումը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ Այդ նպատակով «Ժառանգությունը» հայտարարության տեքստ է պատրաստել և լսումների բոլոր ներկաներին առաջարկելու է ստորագրել այն.
-Եկե՛ք մեր գրավոր, բանավոր խոսքը մեկ անենք։ Չի՛ կարելի ասել մի բան, գրել մեկ այլ բան և գործել մի երրորդ ձևով։
Լ. Ալավերդյանի խոսքերով՝ մինչ օրս միայն ՀՅ Դաշնակցությունն է իր դրական պատասխանը տվել։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նշել է, որ առարկություն ունեն միայն մեկ կետի վերաբերյալ։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նշել է նաև, որ մեկ այլ հայտարարություն էլ ՀՅԴ խմբակցությունն է պատրաստել, որի տակ «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթին ստորագրություն կդնի։
Հոկտեմբերի 1–ը «Ժառանգության» համար իրադարձային կարող է լինել
-Հոկտեմբերի 1-ը կոնկրետ «Ժառանգության» համար բավականին մեծ իրադարձություն է խոստանում լինել,- «Արցախ» ակումբում «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
2009թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ է անցկացնելու: Լ. Ալավերդյանը նշել է, որ այդ օրն իրենք տեսնելու են, թե ինչպիսի՞ն է ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերի դիրքորշումը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ Այդ նպատակով «Ժառանգությունը» հայտարարության տեքստ է պատրաստել և լսումների բոլոր ներկաներին առաջարկելու է ստորագրել այն.

7or.am