Տնաբույծ «արևմտամետները» մի հետաքրքիր հատկություն ունեն։ Սրանք ապրում են Պուտինի ինադու։ Ավելի ճիշտ, ցույց են տալիս, որ ապրում են Պուտինի ինադու, քանի որ դա նախ վճարվում է, և, բացի այդ, մարգինալ շրջանակներում շատ մոդայիկ է։ Համ էլ կարող ես հայրենասեր երևալ ու ՀՀ ինքնիշխանության համար «դոշ տվող» (չմոռանալով Բաղրամյան 26–ում նստած թիվ մեկ «արևմտամետի» շահերը պաշտպանել)։
Հայաստանյան «արևմտամետներին» ներհատուկ է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու կամ երևալու մուլուցքը։ Արդյունքում՝ սրանք Արևմուտքից ավելի արևմտամետ են ներկայանում, Օբամայից ավելի սևամորթ, Օլանդից ավելի թեթևսոլիկ, Մերկելից ավելի Անգելա։ Դե, իսկ Պորոշենկոն սրանց համար բարի և լավ օլիգարխ է, քանի որ Արևմուտքի «շաբաշների» տակ է պարում։
«Արևմտամետները» սիրում են խոսել այն մասին, որ եվրաասոցացումը նախ և առաջ արժեհամակարգային, քաղաքակրթական ու ժողովրդավարական ուղու ընտրություն է, բայց, արի ու տես, որ երբ Եվրոպայի վերջին բռնապետ համարվող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քիչ կծմծում է Կրեմլին, անմիջապես դառնում է հայ «արևմտամետների» սիրելին։
Մարազմն այն աստիճանի է հասել, որ «մերոնց» սիրելին է դարձել անգամ սուլթանատ ստեղծած Նազարբաևը, ինչ է թե նա կրկին կծմծում է Կրեմլին ու վայրահաչում Հայաստանի դեմ։
Այս ամենը ցույց է տալիս, որ արժեհամակարգային կամ քաղաքակրթական ընտրության մասին խոսք անգամ չի կարող լինել տվյալ դեպքում։ Գործ ունենք տխրահռչակ «ռեալ պոլիտիկի» և երկակի ստանդարտների հետ։
Եթե դու հիանում ես Լուկաշենկոյով կամ Նազարբաևով, ինչ է թե նրանք Պուտինին ուզում են ատամ ցույց տալ, ապա դրանով իսկ ցույց ես տալիս, որ ՌԴ–ին հայհոյելն ու Արևմուտքին գովելը, ինչպես «արևմտամետ» Շավարշ Քոչարյանը կասեր, բիզնես է։ Ուրիշ ոչինչ։
Ի դեպ, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հետաձգել է ԵՏՄ–ին իր ղեկավարած պետության միանալու հարցի քննարկումը։ ՌԴ–ում տեղի ունեցող տնտեսական գործընթացների արդյունքում նա վերանայել է Մոսկվայի հետ ինտեգրման նախագծի նկատմամբ իր վերաբերմունքը, ինչն էլ անմիջապես Ալմազբեկին դարձրել է հայ «արևմտամետների» նոր սիրելին։ Բայց դե, զարմանալու բան չկա։ Եթե «արևմտամետների» անփոփոխ սիրելին ՀՀ տնտեսության հերն անիծած ու ՀՀ–ն գործընկերոջ կարգավիճակից ՌԴ վասալի վերածված Սերժ Սարգսյանն է, ապա սպասելի է, որ ալմազբեկները նույնպես սիրելի կարող են դառնալ։ Ինչպես ասում են՝ փողին ու մոդային մուննաթ։
«Արևմտամետների» նոր սերը. Ալմազբեկ Ատամբաեվ

Սևակ Մինասյան