Իշխանությունները, ԱԺ քաղաքական մեծամասնությունը բերանի ծամոն են դարձրել ու շարունակ կրկնում են նույն բանը՝ մի՛ քաղաքականացրեք:
Երկրում իրականացվող ցանկացած գործընթաց (սոցիալական, տնտեսական, օրենսդրական, մշակութային) գործող իշխանության եւ նրա առաջնորդի որոշումներով է կյանքի կոչվում:
ՀՀԿ-ն ոնց որ թե իրեն համարում է քաղաքական ուժ, այդ ամենի համար կրում է քաղաքական պատասխանատվություն:
Այդ դեպքում ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս չքաղաքականացնենք այդ գործընթացները:
Բայց իշխող ուժը նեղացած մռութ է ցույց տալիս եւ այլ քաղաքական ուժերին ասում է՝ մի՛ քաղաքականացրեք:
Ժողովրդին հուզող, ժողովրդի՝ առանց այն էլ ցածր կենսամակարդակի դեմ կայացվող ցանկացած որոշում, ցանկացած հիմնախնդիր ընդդիմության կողմից հրապարակավ քննարկելու հերթական փորձը իշխանությունը գնահատում է որպես «շոու» եւ հայտարարում է՝ «Պետք չէ քաղաքականացնել»: Անգամ ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակումն առաջարկվում էր չքաղաքականացնել։
Չես հասկանում՝ ուզում են՝ խորհրդարանում գերեզմանոցային լռությո՞ւն պահպանվի: Բայց չէ՞ որ «պառլամենտ» բառը ծագում է ֆրանսերեն համանուն բառից եւ նշանակում է խոսել:
Իսկ իշխանության համար ցանկացած հարցի քննարկում, որ նախաձեռնում են ոչիշխանական ուժերը, նշանակում է խնդրի քաղաքականացում, շահարկում:
Եթե այդպես է, ուրեմն պետք է փոխել բոլոր ծրագրերի ու հայեցակարգերի վերնագրերը: Դրանցում նշվում են՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, կրթական քաղաքականություն, դրամավարկային քաղաքականություն, արտաքին քաղաքականություն եւ այլն:
Եթե իշխանությանը սարսափեցնում է որեւէ հարց քաղաքականացնելու ընդդիմախոսների մոտեցումը, ապա իրենց հայեցակարգերի վրա, օրինակ, պետք է գրեն՝ «սոցիալ-տնտեսական քաղաքացիականություն»:
Իրենց կուսակցությունն էլ կոչեն քաղաքացիական ուժ: Չէ՞ որ ուշքները գնում է քաղաքացիականության համար։
Ի դեպ, քաղաքացիական նախաձեռնությունների ու շարժումների բումն էլ անցավ: Անցողիկ մոդայի կամ «պապսայի» պես մի բան էր։
Եվ դա բնական է: Եթե խնդիրները չեն քաղաքականացվում, ոչ մի հարց էլ չի լուծվում:
Օրինակները շատ են: Թեկուզ հենց «կուտակային» համակարգի ներդրման դեմ պայքարը: Ամեն ինչ արվեց, որ այդ հարցը չքաղաքականացվի, գնացին քաղաքացիական պայքարի ճանապարհով, իսկ արդյունքը եղավ այն, որ, մեծ հաշվով, ոչինչ էլ չփոխվեց:
Բայց դե, իշխանության համար ցանկալի է պայքարի այդ ձեւը՝ «քաղաքացիականը»: Շոու-բիզնեսի «աստղերին» մեյդան գցեն, մի որոշ ժամանակ ժողովրդին զբաղեցնեն ու հարցը «ջրեն՝ գնա»:
Իսկ երբ քաղաքական ուժերն են փորձում խնդիրները հրապարակավ քննարկել, այն էլ՝ խորհրդարանում, իշխանությունը սկսում է անհանգստանալ:
Պատճառը պարզ է: Երբ խնդիրները քաղաքականացվում են, այսինքն՝ ըստ էության դրվում է իշխանության պատասխանատվության հարցը, ավելի ճիշտ՝ բացահայտվում է նրա անպատասխանատու գործելակերպը, ժողովրդի համար ակնհայտ է դառնում, որ իշխանությունն իր կատարած յուրաքանչյուր քայլով ու ընդունած որոշումով գործում է իր դեմ:
Բնականաբար, իշխանությանը ձեռնտու չէ այս կամ այն հարցի քաղաքականացումը:
Քիչ է մնում՝ ասեն՝ փսփսոցով խոսեք մեր ձախողումների մասին:
Իշխանությանը ձեռնտու է ամեն բան ծածկադմփոց անելը, ինչը նպաստում է իրենց կառավարման երկարակեցությանը:
Այսպես, իհարկե, շարունակվել չի կարող:
Ժամանակն է գործող իշխանությանն ուղարկել «քաղաքացիական դաշտ»:
Համ էլ դրանից հետո այլեւս չեն տանջվի՝ հետեւելով, թե ով որ հարցն ինչքան է քաղաքականացնում:
«Մի՛ քաղաքականացրեք»–ի քաղաքականությունը

Կիմա Եղիազարյան