Լիբանանահայ պատգամավոր. «Եթե այս հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է տանեն այնտեղ, որ...»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մասնավորապես նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խոսելիս «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիա Ջերեջյանն ասել է, որ այս հարցում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում միատեսակ մոտեցում չկա.
-Դա ժողովուրդ-իշխանություն անվստահության մթնոլորտի արդյունքն է։ Կան եզրակացություններ, որոնք բանաձևերի մեջ չկան, բայց մարդիկ վախենում են, որ ապագան կարող է ի վնաս մեզ գնալ։ Նույնիսկ մեր կուսակցության մեջ այս կապակցությամբ տարբեր տեսակետներ արտահայտվեցին։
Արձանագրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս նա նշել է, որ այս հարցում այն շատ արմատական և հստակ է.
-Որևէ զիջում Ցեղասպանության հարցում, առավել ևս՝ հողային զիջում Ղարաբաղի հարցում, բացարձակապես ընդունելի չէ մեր կուսակցության համար։ Եթե այս հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է տանեն այնտեղ, որ մի օր Հայաստանը և՛ ղարաբաղյան ճակատում, և՛ Ցեղասպանության ճակատում զիջումներ արձանագրի, ապա մենք հիմիկվանից դեմ ենք այդ արձանագրություններին։

7or.am