Լրահոս

29.09.2009 14:54


Լևոն Զուրաբյանը մանկամտություն է տեսնում արտգործնախարարի հրաժարականը պահանջելու մեջ

Լևոն Զուրաբյանը մանկամտություն է տեսնում արտգործնախարարի հրաժարականը պահանջելու մեջ

«Ինչո՞ւ «Ժառանգություն»-«Դաշնակցություն» համագործակցությունը հնարավոր եղավ, իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցությունն այդպես էլ չստացվեց» հարցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Չեմ կարծում, որ «Ժառանգության» հետ մեր համագործակցությունը չստացվեց. մենք բազմաթիվ հարցերում համագործակցել ենք։ Ինչ վերաբերում է համագործակցությանը հայ-թուրքական հարցերով, ապա նրանք չեն էլ փորձել համագործակցել մեզ հետ այդ հարցերով։

Լևոն Զուրաբյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մերժման հարցում իրենք բոլորը նույն հարթությունում են գտնվում։

-Այլ հարց է, որ մենք համարում ենք, որ այս դեպքերը կանխելու միակ տարբերակն այն է, որ համազգային բողոք և ալիք լինի՝ ուղղված Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Այդ հարցում նրանք ունեն այլ մոտեցումներ, և մենք համարում ենք, որ դրանք լուրջ մոտեցումներ չեն։

ՀԱԿ համակարգողը լուրջ չի համարել արտգործնախարարի հրաժարականը պահանջելու մոտեցումը։

-Այդտեղ միայն մանկամտություն եմ տեսնում։ Նույն հաջողությամբ կարող էին պահանջել ԱԳՆ-ում Թուրքիայի բաժնի վարիչի հրաժարականը,-ասել է Զուրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը