Ջորջ Սորոսը փորձում է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը
Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը որոշել է իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «TrendNews»-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, գրում է, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող Եվրոպական ուսանողների ֆորումի(AEGEE) ջանքերով հայ և թուրք երիտասարդները Թուրքիայի Վակըֆլի ավանում մասնակցելու են ճամբարային հավաքին։ Հոկտեմբերի 8-14-ը Վակըֆլի հայկական ավանում «AEGEE-Անկարա»-ն իրականացնելու է «Մեկ սարի երկու կողմը» ծրագիրը, որի շրջանակներում անց են կացվելու տարբեր միջոցառումներ և քննարկումներ։ Ճամբարում հավաքվելու են 50 հայ և թուրք ուսանողներ։ Հավաքի ավարտին մասնակիցները միասին դիտելու են Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը։