Լրահոս

29.09.2009 13:14


Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը  հայ ժողովրդի հանդեպ: Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները' ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում: Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը