Ալեքսանդր Իսկանդարյանն իրեն ներկայացված մեղադրանքն անհիմն է համարում
Անդրադառնալով «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի՝ իր դեմ ներկայացված դատական հայցին՝ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ յուրաքանչուր ոք իրավունք ունի սեփական կարծիքն ունենալու։ Միաժամանակ նա նշել է, որ իրավաբան չլինելով հանդերձ՝ չի տեսնում իրեն ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը։ Հիշեցնենք, որ Արմեն Այվազյանի պնդմամբ՝ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում կան ոչ հայանպաստ պնդումներ և խեղաթյուրված փաստեր։ Մասնավորապես թուրք պատմաբանի հոդվածում «ցեղասպանություն» բառը գրված է եղել չակերտների մեջ։ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ հրատարակված գրքում առանձին տողով նշված է, որ հիմնադրամը հոդվածների բովանդակության համար պատասխանատու չէ և հնարավոր է՝ չկիսի ներկայացված տեսակետները։

«7or.am»