Մեկնաբանություն

18.12.2014 17:43


Հրանտ Բագրատյանի մեգագրանտը

Հրանտ Բագրատյանի մեգագրանտը

Արական սեռի կովերի մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանը շատ համեստ մարդ է։ Նա իրեն ընդամենը համարում է աշխարհի ամենախելացի տնտեսագետը և նեղսրտում, որ հայ է ծնվել, քանզի հակառակ պարագայում Նոբելյան մրցանակների հավաքածու կունենար ինչպես գյուղատնտեսության (կովերի մոմենտով, թերևս), այնպես էլ տնտեսագիտության անվանակարգերում։

Նա այնքան համեստ մարդ է, որ մի կերպ է համաձայնում, որ իր անունը դնեն Ադամ Սմիթի ու Ջոն Քեյնսի կողքը։

Բագրատյանը, բացի շատ խելացի ու համեստ լինելուց, նաև շատ թունդ ընդդիմադիր գործիչ է։ Այնքան թունդ, որ համաձայնել էր Սերժ Սարգսյանի մոտ նախագահի «ֆեյք» թեկնածու աշխատել։ Թե ինչքան աշխատեց, կիմանան ինքն ու «Վերջի բոլշևիկը»։ Մեկ էլ երևի՝ միջնորդը։

Բագրատյանը մեկ այլ հատկանիշ էլ ունի։ ՀՀԿ–ի փուչիկ Կարենից չի տարբերվում։ Ավելի ճիշտ՝ մի փոքր տարբերվում է. Կարենը «վրայից» է պաշտպանում Սերժ Սարգսյանին, իսկ ահա մեր խելոքը՝ տակից։

Դատելով ամենից՝ Բագրատյանը մեգագրանտ է ստացել։ Բայց ոչ թե միջազգային կազմակերպություններից, այլ հայտնի նստավայրից։ Մեգագրանտն այդ «Ինչ վատն էր Ռոբերտ Քոչարյանի կառավարումը» թեմայով է։

Մարդն այսօրվա խնդիրները թողած՝ որոշել է գիրք գրել ու շարունակել տխրահռչակ Տիգրան Սարգսյանի գործը՝ փորձելով քննադատել մինչև 2008թ. տնտեսական աճը։ Բա հո Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի անկումների մասին գիրք չէ՞ր գրելու։ Բաղրամյան 26–ում հո հիմա՞ր չեն, որ նման պատվեր տան։

Խնդիրն այն չէ, որ Քոչարյանն ու իր կառավարման շրջանն արժանի չեն քննադատության։ Արժանի են։ Միայն այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանն այդ ընթացքում երկու ժամկետ ԿԲ նախագահ է եղել, իսկ Քոչարյանի պաշտոնավարումից հետո Հայաստանը մնացել է Սերժ Սարգսյանի կիրառած քաղաքականության փլատակների տակ, արդեն իսկ լուրջ մեղք է, և Քոչարյանը դրա տակից շատ մեծ դժվարությամբ կարող է դուրս գալ։

Բայց տվյալ դեպքում դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ թունդ ընդդիմադիր Բագրատյանը, անդրադառնալով վերջին օրերի խուճապին, քննադատել է ... Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ դա, համաձայնեք, որ գեղամյանությունից էլ բեթար բան է։ Քանզի ներկայիս իշխանությունների հանցավոր պահվածքը թողած՝ Քոչարյանին քննադատելն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել։

Մարդ ինչ աստիճանի մեգադհոլ պետք է լինի, որ տնտեսության մեջ արձանագրվող խայտառակ վիճակին անդրադառնա ու ծպտուն չհանի Սերժ Սարգսյանի մասին, այլ քննադատի Քոչարյանին ու ընդամենը ծղրտոցներ արձակի ԿԲ–ի գործունեության թեմայով՝ շատ լավ իմանալով, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն։

Հետո էլ հարցնում են, թե գաղջ մթնոլորտն ինչից է առաջանում։ Այ նման էժանագին կիսագրագետներն են նաև գաղջի ու երկրի հետընթացի պատճառը։ Եվ ուրեմն, իշխանափոխությունից հետո դաշտը պետք է մաքրվի նաև այսպիսի հաճախորդներից։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը