Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. «Հայ–թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, TrendNews-ին տված հարցազրույցում, անդրադարձել է այն փաստին, որ համաշխարհային առաջատար պետությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայ-թուրքական սահմանի բացման հարցում, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։ Հարցին, թե սահմանի բացումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, մամեդյարովը պատասխանել է.
-Մեր վերաբերմունքը միանշանակ է այս հարցի վերաբերյալ։ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թ. Քելբաջարի օկուպացիայից հետո։ Մինչ այժմ ադրբեջանական հողերը չեն ազատագրվել։ Այդպիսի պայմաններում սահմանների բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ միանշանակ հայտարարել են, որ այդ երկու հարցերը կապված են իրար, և Հայաստանի հետ սահմանը չի բացվի, մինչև ադրբեջանական գրավյալ տարածքները չազատագրվեն։