Ալեք Ենիգոմշյան. «Հույս դնել այսօրվա իշխանությունների վրա պետք չէ»
-Սահմանների բացումն առանց արցախյան հարցի հետ շաղկապման հնարավոր չէ։ Եթե Թուրքիան գնում է այս գործարքին, և բոլոր այն տերությունները, որոնք հովանավորում և ուղղորդում են այս գործընթացները, ապա նրանց համար բացարձակ նշանակություն չունի միայն Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը, եթե Արցախի հարցով էլ շարունակություն չլինի,- «7օր»-ին ասել է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Նրա կարծիքով Հայաստանը պետք է «թե՛ մեկը, թե՛ մյուսը մերժի».
-Իշխանությունները գնում են և՛ Թուրքիայի հետ գործարքին, և՛ տարիներ ի վեր պատրաստ են արցախյան ազատամարտի ընթացքում ազատագրված տարածքները հանձնել։ Ցավոք, իրենք պատրաստ են եղել դրան, հիմա էլ պատրաստ են պայմանով, որ իրենց չակերտյալ ձեռքբերումները, այսինքն՝ ԼՂԻՄ-ի տարածքով անկախությունը և այլն, պահպանվեն։
Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ «հույս դնել այսօրվա իշխանությունների վրա պետք չէ», և ժողովուրդը Հայաստանով և Արցախով մեկ պետք է ընդդիմանա՝ հասկանալով, որ երկու գործընթացներն էլ կապված են իրար։
-Չի կարելի Արցախում ասել, որ սա Հայաստանի, Թուրքիայի հետ կապված խնդիրն է։ Դա ճիշտ չէ, որովհետև բոլորս էլ հայ ենք, և այդ գործընթացներն էլ իրար հետ փոխկապակցված են։ Ընդդիմանալու գործողություններ լինում են և էլի կլինեն։ Համոզված եմ, որ այդ արձանագրությունները վավերացվելու են, որովհետև ոչ ոք հույս չի դնում, թե Հայաստանի խորհրդարանը կարող է դրան ընդդիմանալ։ Կարծում եմ՝ բոլոր հայրենասեր և գիտակից ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում պետք է առավելագույնն անեն, որ հատկապես Արցախի հարցով պարտադրեն իշխանություններին, որ զիջում չլինի,- ասել է նա։

7or.am