Օրեցօր խորացող սոցիալական ու աչք ծակող մնացած անարդարությունների ֆոնին անընդհատ հայտարարվում էր, թե սոցիալական բունտը Հայաստանում բացառված է։
Այսօր հենց դա է տեղի ունենում։ Ճիշտ է, սպոնտան և ինքնաբուխ, բայց եթե քաղաքական ուժերը կազմակերպական տեսք տան դրան, ապա բունտը կամ ավելի ճիշտ՝ դժգոհությունը կարող է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկվել։
Իսկ որ սոցիալական դիմադրության կամ բունտի հիմքեր կան, ակնհայտ է։
Խոսքը միայն իրար հետևից գործադուլ հայտարարող երթուղայինների վարորդների մասին չէ։ Դրամի կտրուկ արժեզրկումը և վերևների մասնակցությամբ փոխարժեքային սպեկուլյացիաները պարզապես ի ցույց դրեց գործող իշխանության և երկրի բացարձակ մեծամասնության միջև առկա ահռելի սոցիալական, իրավական, բարոյական անջրպետը։
Համատարած թանկացումներն ու վերջին օրերի բռնությունները համընկան։ Ու բոլորս լսեցինք իշխանության արձագանքը դրանց։ Այլևս տեղ չի մնացել։ Ամանորի շեմին գաղջը լցվեց բոլորի տները։ Հիմա էլ հո չե՞ք ասի, թե իրավիճակը լարում են մի քանի լրատվամիջոց։
Սոցիալական բունտը միայն չի նշանակում ջարդել ու փշրել։ Բայց ինքներդ ձեզ փակուղի մտցրեցիք։ Ասենք, եթե հանկարծ կատարեք երթուղայինների վարորդների՝ ուղեվարձը բարձրացնելու հիմնավորված պահանջը, ոտքի եք հանելու մնացած բնակչությանը։ Ու այսպես բոլոր ոլորտներում ու հարաբերություններում։ Քաղաքական լայն կոնսոլիդացիայից էիք խոսում՝ հասաք դրան, բայց՝ բացառապես ձե՛ր դեմ։
Լայն կոնսոլիդացիա՞ էիք ուզում, ստացա՛ք
Օրեցօր խորացող սոցիալական ու աչք ծակող մնացած անարդարությունների ֆոնին անընդհատ հայտարարվում էր, թե սոցիալական բունտը Հայաստանում բացառված է։
Այսօր հենց դա է տեղի ունենում։ Ճիշտ է, սպոնտան և ինքնաբուխ, բայց եթե քաղաքական ուժերը կազմակերպական տեսք տան դրան, ապա բունտը կամ ավելի ճիշտ՝ դժգոհությունը կարող է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկվել։
Իսկ որ սոցիալական դիմադրության կամ բունտի հիմքեր կան, ակնհայտ է։
Խոսքը միայն իրար հետևից գործադուլ հայտարարող երթուղայինների վարորդների մասին չէ։ Դրամի կտրուկ արժեզրկումը և վերևների մասնակցությամբ փոխարժեքային սպեկուլյացիաները պարզապես ի ցույց դրեց գործող իշխանության և երկրի բացարձակ մեծամասնության միջև առկա ահռելի սոցիալական, իրավական, բարոյական անջրպետը։
Համատարած թանկացումներն ու վերջին օրերի բռնությունները համընկան։ Ու բոլորս լսեցինք իշխանության արձագանքը դրանց։ Այլևս տեղ չի մնացել։ Ամանորի շեմին գաղջը լցվեց բոլորի տները։ Հիմա էլ հո չե՞ք ասի, թե իրավիճակը լարում են մի քանի լրատվամիջոց։
Սոցիալական բունտը միայն չի նշանակում ջարդել ու փշրել։ Բայց ինքներդ ձեզ փակուղի մտցրեցիք։ Ասենք, եթե հանկարծ կատարեք երթուղայինների վարորդների՝ ուղեվարձը բարձրացնելու հիմնավորված պահանջը, ոտքի եք հանելու մնացած բնակչությանը։ Ու այսպես բոլոր ոլորտներում ու հարաբերություններում։
Քաղաքական լայն կոնսոլիդացիայից էիք խոսում՝ հասաք դրան, բայց՝ բացառապես ձե՛ր դեմ։
Վախթանգ Մարգարյան