Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին: Նա ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները:
Միջազգային ամենահեղինակավոր ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը խոսեց Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: