Արկադի Տեր–Թադևոսյան. «Բանակն իր ցավերը պետք է բացի»
Գեներալ-մայոր ԱրկադիՏեր-Թադևոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանակի խնդիրներին՝ ասել է, թե դա շատ ցավոտ ու նուրբ թեմա է, և մենք բոլորս պետք է համախմբվենք, քննարկենք ու հասկանանք, թե ինչպես կարելի է ամեն ինչ կարգի գցել։
-Բանակն իր ցավերը պետք է բացի։ Բանակը խնդիրներ ունի, ու երբ ասում է, որ խնդիրներ չկան, կամ քիչ են, դրանք սկսում են ավելի զարգանալ ու նորանոր խնդիրներ առաջացնել։ Բանակը մեզ տալիս է խաղաղություն, որ մենք կարողանում ենք ապրել, ու մենք պետք է շնորհակալ լինենք, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք վեր հանել խնդիրներն ու օգնել բանակին,-ասել է նա։
Ըստ Կոմանդոսի՝ սպառազինության, տեխինակական, հիգիենայի տեսանկյունից հայկական բանակում դրական շատ տեղաշարժեր են եղել, սակայն կա մի հարցը, որը դեռ չի կարգավորվել։
-Խեսքը մարդկային գործոնի մասին է։ Բանակում պետք է այնպիսի սպայական կազմ լինի, որը լինի մասնագետ և ապրի իր մասնագիտությամբ։ Մասնագետը պետք է իմանա, թե ինչ պարտականություն ունի։ Սպան պետք է այնքան գրագետ լինի ու սովորի, որ կարողանա ռազմադաշտում այդ ամենը կիրառել։ Այսօր մարդիկ կան, որ գցում են բանակի մարտունակությունը և մեր ժողովրդի մեջ էլ անվստահություն են առաջացնում։ Ես բոլոր սպաների մասին չեմ խոսում, բայց կան սպաներ, որ այդպես են վարվում, և դա պետք է կարողանալ վերացնել,-ասել է նա։
Արկադի Տեր–Թադևոսյան. «Բանակն իր ցավերը պետք է բացի»
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանակի խնդիրներին՝ ասել է, թե դա շատ ցավոտ ու նուրբ թեմա է, և մենք բոլորս պետք է համախմբվենք, քննարկենք ու հասկանանք, թե ինչպես կարելի է ամեն ինչ կարգի գցել։

7or.am