Լրահոս

29.09.2009 09:49


Վարչապետը հերթական անգամ խոսել է զբոսաշրջության առաջնահերթության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն սեպտեմբերի 28-ին  մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ դահլիճում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
Իր ելույթում ՀՀ վարչապետը կարևորել է հանգամանքը, որ զբոսաշրջության համաշխարհային օրը հետայսու նշվելու է Հայաստանում։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացումը կառավարության կողմից հայտարարվել է առաջներթություն։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները զբոսաշրջության ոլորտում լուրջ կարողություններ և մեծ ներուժ ունեն, որոնց բացահայտման և օգտագործման պարագայում խիստ կարեւոր է պետական համագործակցությունը մասնավորի հետ։ Որպես այդպիսի համագործակցության օրինակ, նա ընգծել է տուրօպերատորների հետ դեպի Արցախ այցելությունների կազմակերպման փորձը, որն արդեն հաջողություն է ունեցել։ Ըստ գործադիրի ղեկավարի' պետք է օժանդակել, որպեսզի ձեւավորվեն տուրիստական էժան փաթեթներ, որոնք կխթանեն ոլորտի զարգացումը։ Նա նշել է նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ցուցանիշերը վկայում են, որ չնայած ճգնաժամին, տուրիզմի ոլորտում նույնիսկ աճ է արձանագրվել, սակայն կա մեծ ներուժ, որը կարող է ապահովել բեկումնային զարգացում։

ՀՀ վարչապետը շնորհավորել է զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներին, շնորհակալագրեր է հանձնել ոլորտի ներկայացուցիչներին ու կազմակերպություններին' Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար։

Այս խորագրի վերջին նյութերը