Իշխանությունները քամի են ցանում և փոթորիկ են հնձելու
Վերջերս արձանագրված բռնությունների հետ կապված իշխանական ճամբարից հնչող գնահատականները հայտնի են: Իշխանավորներն ասում են, թե դրանց հեղինակները «երրորդ ուժն» է, «տիեզերական ուժերն» են, «հասարակածից ներքեւ գտնվող ուժերն» են եւ այլն:
Մի խոսքով, ըստ իշխանությունների, ազատամարտիկների ու քաղաքական գործիչների վրա հարձակումներն ու նրանց նկատմամբ իրականացված ծեծուջարդը «շապկա նևիդիմկայի» ձեռքի գործն է:
Ասում են՝ ճիշտ է, մենք՝ իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար, բայց «հանցագործներն ուրիշ են»:
Եթե հավատանք իշխանություններին, ապա ստացվում է, որ, օրինակ, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն «ուրիշ» է, որին այդ պաշտոնում նշանակել է Սերժ Սարգսյանը: Իսկ Երանոսյանը հրապարակավ քաղաքացիներին սպառնում է կտրել նրանց ականջները կամ ջարդել գլուխները: Եթե հանկարծ քաղաքացիները հանդգնեն ասել, որ Սերժ Սարգսյանի աչքի վերեւում հոնք կա, Երանոսյանը նրանց «սամասուդի» կենթարկի:
Այս լպիրշ սպառնալիքների համար ո՞վ է պատասխանատու: Իշխանություննե՞րը, թե՞ «աներևույթ ուժերը»:
Բնականաբար, իշխանություններն են պատասխանատու: Ուրեմն, ինչո՞ւ է Երանոսյանը դեռ շարունակում նստած մնալ իր կաբինետում:
Եթե այդ «սալդաֆոնը» դեռ հեռացված չէ զբաղեցրած պաշտոնից, ուրեմն բոլոր բռնարարքների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես գործող իշխանություններին:
Ամենաթողության հեղինակը գործող իշխանությունն է:
Բայց բռնությունների վերաբերյալ իշխանական ճամբարից հնչող անհեթեթ գնահատականների շարքում ահագին խնդալու էր ՀՀԿ-ական «կնանիքի» խմբից մեկի արտահայտած տեսակետը:
Տիկին պատգամավորը հայտարարում է, թե «այս հանդարտ, խաղաղ ընթացքը» (նկատի ունի առանց միջադեպերի անցկացված «եռյակի» հանրահավաքներն ու երթերը) ձեռնտու չէր ինչ-որ մարդկանց կամ ուժերի: Հետեւաբար, նրանք են կազմակերպել հարձակումները՝ խաղաղությունը «պղտորելու եւ աղավաղելու» նպատակով:
Ցնդաբանություն է, իհարկե, բայց չենք կարող առանց մեկնաբանության թողնել ասվածը:
Եթե «եռյակի» ղեկավարության ջանքերի շնորհիվ հանրահավաքներն ու երթերն անցել են առանց միջադեպերի, ապա դա չի նշանակում, որ երկրում իրավիճակը խաղաղ է:
Երկրում իրավիճակը պայթյունավտանգ է: Արտագաղթից, աղքատությունից, գործազրկությունից, տնտեսության ու դրամի փլուզումից երկրում իրավիճակը եղել ու մնում է պայթյունավտանգ:
Ի դեպ, ո՞վ ասաց, որ ահագնացող արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը (որոնց ծավալները նույնպես ահռելի են) եւ մնացած բացասական զարգացումները բռնություն չեն երկրի քաղաքացիների հանդեպ: Դրանք էլ այլ տեսակի բռնություն են քաղաքացիների նկատմամբ, որոնց համար ապրելը, մեղմ ասած, դարձել է անտանելի:
Այս ամենի հեղինակն էլ է գործող իշխանությունը:
Այնպես որ, «հանդարտ ու խաղաղ ընթացքի» մասին ճամարտակությունը տխմար մտքի արգասիք է:
Եթե իշխանությունները չեն ցանկանում տեսնել ու զգալ ժողովրդի ներքին զայրույթն ու վրդովմունքը, որը հասել է «եռման աստիճանի», ապա թող սպասեն փոթորկի, որն անպայման լինելու է:
Քանզի իշխանությունն իր «ցանածից» միայն կարող է փոթորիկ հնձել:
Ձեւեր թափել ու խոսել «հանդարտ ու խաղաղ ընթացքի» մասին, այն է՝ տեսնել միայն մակերեսը, հատուկ է անմեղսունակներին:

Կիմա Եղիազարյան