Լրահոս

28.09.2009 17:25


«Որևէ մեկը չի կարող խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի անունից»,–ասել է Ս. Սաֆարյանը

«Որևէ մեկը չի կարող խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի անունից»,–ասել է Ս. Սաֆարյանը

-Որոշ լրատվամիջոցներ լուր են պատրաստել ու տարածել, և ես ցանկություն չունեմ այդ լուրը մեկնաբանել,-այսպես է պատասխանել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողների հարցին, թե որքանով են հիմնավորված լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է վերցնելու պատգամավորությունից հրաժարվելու իր դիմումը։

-Իրականում որևէ մեկը չի կարող խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, առավել ևս՝ ես, որովհետև, ինչպես ինքն է նշել, իր որոշումն անձնական որոշում է. ինքն անձամբ կներկայացնի իր հիմնավորումները,-հաղորդել է Ս. Սաֆարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը