Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրների մասին խոսողների մեծ մասը փորձում է շրջանցել տնտեսական զարգացման ամենակարևոր խնդիրը: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ օմբուդսմենը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտը հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը:
Բազմիցս նշել ենք, որ տնտեսական զարգացման ամենալուրջ խնդիրը հանդիսանում է Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարման համակարգը: Հայաստանի աշխարհագրությունը, մշակույթը, հարևանների հետ թշնամական հարաբերությունները չեն հանդիսանում տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը:
Օրինակ 1998-2008թթ. Հայաստանը տարեկան միջինը 10,5 տոկոս տնտեսական աճ է ունեցել, իսկ 2008-2013թթ. գրեթե զրոյին մոտ զարգացում է ունեցել: Նույն թշնամիների, մշակույթի ու աշխարհագրության պայմաններում տարբեր շրջաններում տարբեր զարգացում է եղել: Սա փաստում է, որ զարգացումը կապված է տնտեսական ինստիտուտների և կառավարման որակի հետ:
Օրինակ՝ Թուրքիան խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի 2000-ականներին Հայաստանը արագ տեմպերով զարգանա:
Սերժ Սարգսյանը իր նախագահության տարիներին այնպիսի կառավարման համակարգ է ստեղծել, որը որևիցե ձև չի խրախուսում ներդրումները, ավելին՝ նա մարտահրավեր է նետել կապիտալ ունեցող խավին, որի պատճառով էլ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում:
Հենց այդ համակարգի շրջանակներում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը մասնաբաժին վերցնում տարբեր բիզնեսներում: Դա, իհարեկ, պատկերավոր ձևակերպում է, քանզի իրական «Ալեքսանդրը» Բաղրամյան 26–ում է։
Սարգսյանի նման վարքագիծը վտանգ է ստեղծել կապիտալի համար, ինչի պատճառով էլ բիզնեսմենները կա՛մ հանել են իրենց կապիտալը Հայաստանից, կա՛մ էլ որոշել են ներդրում չկատարել, որովհետև վտանգ կա, որ հաջողության դեպքում Սարգսյանը մասնաբաժին է վերցնելու: Իրականում հենց դա պատճառը, որ ներդրումները Հայաստանում 2008թ. կազմել են ՀՆԱ-ի մոտ 43 տոկոսը, իսկ 2013թ. կազմել՝ մոտ 23 տոկոսը: Նման արդյունքների պատճառը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն է, այլ ոչ Թուրքիան, Ադրբեջանը կամ Ղարաբաղի չլուծված խնդիրը:
Տնտեսական այլ ցուցանիշները նույնպես ցույց են տալիս, որ ստեղծված ծանր իրավիճակի միակ պատճառը Սարգսյանի գլխավորած կառավարման համակարգն է: Վառ օրինակը աղքատության աճն է: Բիզնեսի նկատմամաբ իրականացրած տեռորի պատճառով տնտեսությունը սկսել է հետընթաց գրանցել, որի պատճառով էլ աղքատությունը աճել է: 2008-2013թթ. աղքատությունը 26 տոկոսից հասել է 37 տոկոսի: Ի դեպ, 1998-2008թթ. աղքատությունը 49 տոկոսից նվազել ու հասել էր 26 տոկոսի: Սա ևս վառ ապացույց է, որ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրները բացառապես ներքին գործոններով են պայմանավորված:
Եթե ինչ որ մեկը վերը նշված փաստերից տեղյակ լինելով փորձում է Հայաստանի տնտեսական խնդիրների հիմքը փնտրել Հայաստանից դուրս, ապա նա զբաղված է դեմագոգիայով:
Արտաքին գործոները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, սակայն զարգացման հիմքը տնտեսական համակարգն է: Երբ բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմաններ է ստեղծվում, ապա տնտեսությունը սկսում է զարգանալ, իսկ տեռորի ժամանակ լինում է այն, ինչ ունենք հիմա:
Ինչը և ով է խոչընդոտում Հայաստանի զարգացմանը

Արմեն Գրիգորյան