Ռուբեն Գևորգյանը՝ Երանոսյանի մասին. «Այդպես միայն երկրի թշնամին կարող է արտահայտվել»
Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանի հետ
–Վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած հարձակումներն ի՞նչ նպատակ են հետապնդում։
–Ազատամարտիկների հետ կատարվածը չես կարող խոսքերով գնահատել. շատ վատ երևույթ է, հատկապես, երբ մենք գտնվում ենք մի այնպիսի շրջանում, երբ մեր հասարակության մեջ պետք է ներմուծվի, բարձրացվի մինչ այսօր արդեն իսկ կոտրված հայրենասիրական ոգին։ Այդ հարձակումները, բնականաբար, շատ վատ եմ գնահատում, որովհետև նման քայլով ոչ միայն կոտրում են ազատամարտիկի ոգին, այլև ոտնահարում են ազատամարտիկների ողջ դաշտը՝ անկախ նրանից՝ դա տեղի է ունեցել Ռազմիկ Պետրոսյանի՞, Մանվել Եղիազարյանի՞, Սուրեն Սարգսյանի՞, թե՞ մեկ այլ ազատամարտիկի հետ։ Փաստն այն է, որ ոտնահարվել է ազատամարտիկների, հայրենասիրական ամբողջ դաշտը։ Դա անհարիր երևույթ է։ Պարզ ասեմ՝ թքել են մեր հայրենասիրության դաշտի ոգու մեջ։ Խոսում էին, որ պետական մակարդակով որոշվել է՝ ԵԿՄ–ն հայրենասիրության դասընթացներ պետք է անցկացնի դպրոցներում, որպեսզի դպրոցից այդ գաղափարները ներմուծեն մեր մանուկների և պատանիների մեջ։ Հիմա ես չեմ հասկանում՝ այս միջադեպը ո՞ր դասարանի դասագրքում պիտի զետեղեն։
–Չե՞ք կարծում, որ այսպիսի հարձակումներով հրահրում են ազատամարտիկներին, որպեսզի նրանք դուրս գան քաղաքական պայքարի դաշտից, և դիմեն հախուռն գործողությունների։
–Չեմ կարծում, որ ազատամարտիկներին իրենք դարձնեն գործիք ընդդեմ իրենց։ Ազատամարտիկների հետ կատարվածի համար իրոք ցավ եմ ապրում. նրանք իմ եղբայրներն են, իմ մարտական ընկերները, և նույն ցավը, նույն ոտնահարված արժանապատվությունը ես եմ կրում։ Տարբերություն չեմ դնում՝ նրանց են հարվածել, թե ինձ։ Բայց չեմ կարծում, որ այսքան թերի կամ մակերեսորեն մտածող իշխանավորներ կարող են գտնվել, որ ազատամարտիկների միջոցով ուզենան լարվածություն ստեղծել։
–Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել է, թե ով իր նախագահին բան ասի, ականջները կկտրի «շան թուլի պես»։ Այս խոսքերի համար նրան ընդամենը նկատողություն հայտարարելը բավարա՞ր պատիժ եք համարում։
–Նախագահին հայհոյողների հարցի լուծումը կամ ինչ–որ մեկի ականջները կտրելը տրված չէ Երանոսյան Լյովային։ Այստեղ ես տեսնում եմ քծնանք և նմանատիպ այլ երևույթներ։ Իսկ հայհոյել են, թե չեն հայհոյել, կարելի է հայհոյել, թե չի կարելի, արդեն երկրորդական խնդիր է։ Նրան հայտարարված նկատողությունն էլ բավարար չէ, և կարծում եմ, որ հարցը կիսատ դաշտում է գտնվում, ու շարունակություն ունենալու է իրավապահ մարմինների կողմից։ Իսկ եթե իրավապահ մարմինները դրա շարունակությունը ճիշտ չտան, ինձ թվում է, դա արդեն մեկ այլ ասպեկտում ազատամարտիկները կվերանայեն։ Արժանապատվության դաշտում գոնե ամեն մեկն իր պատիժը կտա։ Ամեն մի երևույթ վերջանում է արժանապատվության դաշտում։
–Իսկ հնարավո՞ր է, որ նման մեթոդներով ճնշեն ազատամարտիկներին, նրանց ստիպեն, որ դադարեցնեն պայքարը։
–Ազատամարտիկները երբեք չեն ճնշվել։ Դեռ երասխավանյան օրերից, երբ անգամ սոված, ծարավ, ծակ կոշիկով, հագուստ չունեցող այն գանգրահեր տղերքը, որ նետվեցին գոյամաքառման, այդ հոգեկան ճնշումները հաղթահարելով նետվեցին։ Հավատացեք, որ իրենց գաղափարի հիմքում հայրենիքն է, պետությունն է, ժողովուրդն է։ Ազատամարտիկներին ոչինչ պետք չէ. իրենք կերակրվել են ազգային ոգով, հայրենասիրությամբ, իրենք կուշտ են։ Նրանք մեր ժողովրդի այսօրվա վիճակի մասին մտածելով են դուրս եկել մեկը հրապարակ, մյուսը պայքարի այլ ձև է գտել։ Ազատամարտիկն այսօր համարում է, որ երկրի ճակատագիրը, կարծես, խարխուլ հիմքերի վրա է դրվում, և եթե երկրի տերը մեր ժողովուրդն է, ապա ճակատագրի տերը նրա համար արյուն չխնայած տղերքն են՝ ազատամարտիկները։ Երկրի ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում իրենք իրենց ուրույն խոսքն ունեն, և ոչ մեկը չի կարող ազատամարտիկի այդ խոսքը ճնշել։
–Ասում եք՝ ազատամատիկներն են երկրի ճակատագրի տերը, փոխարենը՝ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը նրանցից պահանջում է հեռանալ երկրից։ Վերջինի հետ իրենց խոսակցության այս մանրամասները լրագրողներին պատմել է հենց Ռազմիկ Պետրոսյանը։
–Երանոսյանի այս ասածն ընդունելու ոչ մի անկյուն չկա, որ տեղավորես։ Ո՞նց թե։ Ամեն մի ազատամարտիկ, անգամ եթե վերցնենք հասարակ մի տղայի, որը դուրս է եկել գոյամարտի, այս երկրի տեր տղամարդ է համարվում։ Երկրի տեր տղամարդիկ նաև նրանք են, ովքեր ցրտին և զրկանքներին դիմակայելով՝ չխոչընդոտեցին առաջին գծում կռվող տղաների պայքարը, չըմբոստացան սովից, ցրտից։ Նրանք բոլորը երկրի տեր մարդիկ են։ Ո՞նց, երկրի տիրոջն ասել՝ թո՛ղ, երկրից հեռացի։ Դա միայն թշնամին կարող էր ասել։ Միայն օտարը, միայն թշնամին կարող է ասել, որ երկրի նվիրյալը, այն մարդը, ով արյուն է թափել այս երկրի համար, որի արյամբ ընդգծված է մեր հայրենիքի սահմանը, թողնի, հեռանա այս երկրից։ Այդպես միայն երկրի թշնամին կարող է արտահայտվել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը