Հեմինգուեյի հայտնի 6-բառանոց պատմվածքից հետո աշխարհով մեկ սկսեցին անցկացվել ու անց են կացվում «Ամենակարճ պատմվածք», այնուհետև՝ «Ամենակարճ անեկդոտ» մրցույթները։ Վերջինի պարագայում պահանջները շատ պարզ են՝ բացի ծիծաղելի լինելուց՝ անեկդոտը պետք է արտացոլի իրականությունը, բայց՝ ենթատեքստով։
Օրինակ՝ Ֆրանսիայում գորտերը չեն կրկռում, կամ՝ գերեզմանատան տնօրենը կտակել է իրեն թաղել աշխատավայրում։
Հայաստանի գործող իշխանության՝ վերջին տարիներին արված հայտարություններից յուրաքանչյուրը միանշանակ կարող է դառնալ «Աշխարհի ամենակարճ անեկդոտը» մրցույթի հաղթող։
Ինքներդ փորձեք ու կհամոզվեք՝ դրանք պարզապես իրականությունից կտրված հայտարարություններ չեն. անեկդոտ են բառի բուն իմաստով։
Վերցրե՛ք թեկուզ վերջին օրերին կատարված հարձակումների վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները՝ «Այդ հարձակումներն ուղղված էին իշխանության դեմ», կամ՝ «Դրանք դրսից պատվիրված հարձակումներ են»։ Անեկդոտ չի՝ բա ի՞նչ է։
Աշխարհի ամենակարճ անեկդոտը

Վախթանգ Մարգարյան