Լրահոս

28.09.2009 16:35


Մեծ Բրիտանիայի Թագավորությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային

Մեծ Բրիտանիայի Թագավորությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» գիտաժողովում հայտարարել է, որ թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անսպասելի էր, բայց նաև ողջունելի, ու թեև որոշ վտանգներ ու զգացմունքայնություն կա, բայց պետք է «պարզ ու սառը մտքով» բաց հասարակական քննարկումներ անցկացնել:

-Առաջին քայլերն, իրոք, դրական են, բայց վստահության և տևական կայունության համար շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր,- նշել է Չ. Լոնսդեյլը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նաև տարածաշրջանային կայունությունից, և Մեծ Բրիտանիայի Թագավորությունն այդ հարցում պատրաստ է օժանդակել Հայաստանին և Թուրքիային։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը