Լրահոս

27.01.2011 14:48


Կոմանդոս. «Մեր բանակի մասին ոչինչ չկա գրված»

Կոմանդոս. «Մեր բանակի մասին ոչինչ չկա գրված»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նախ բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ բոլորին շնորհավորել է և ասել, որ այսօրվա բանակի կորիզը այն կամավորականներն են, ովքեր 1990-ականներին անձնվիրաբար պաշտպանում էին Արցախը։

-Այօր ադրբեջանցիները քարոզչություն են տանում ու սուտ տեղեկատվությամբ են լցնում դաշտը։ Ինչո՞ւ մենք այսօր չենք բարձրաձայնում այն ճշմարտությունը, որ պատերազմի տարիներին մենք ընդամենը պաշտպանում էինք մեր հայրենիքը, իսկ հարձակվողն ու պատերազմ հրահրողը ադրբեջանցիներն են։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ այս մասին գրականություն չի ստեղծվում,-ասել է նա։

Ըստ Կոմանդասի՝ պետք է ներկայացվի այն ողջ պատմությունը, որի հիմքի վրա ստեղծվել է հայոց կանոնավոր բանակը։

-Բանակի մասին ոչինչ չկա գրված։ Մենք ճանապարհ ենք անցել, բայց ոչինչ չունեք այդ մասին ասված։ Ով ինչ ուզում է՝ գրում է։ Պետական մակարդակով ոչինչ չի արվում։ Հիմա մայիսին էլ Շուշիի ազատագրման տոնը կնշենք, բայց մինչև հիմա ո՞վ է կարդացել այդ մասին, դրա մասին ո՞վ է գրել, ո՞վ գիտի մանրամասն՝ ի՞նչ է կատարվել Ղարաբաղում։ Պետք է պետական մակարդակով ամեն ինչ արվի, այլ ոչ թե անհատները պատվիրեն, որպեսզի մեր իսկ ճշմարտությունը թերի չներկայացվի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը