«Հայրենասիրական ապտակը» և Երանոսյանի «ականջկտրոցին»
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը (Արշակ Սվազյան) բերման է ենթարկվել։
«News.am»-ից տեղեկանում են, որ այդ անձը թալինցի է, նախկին ազատամարտիկ, և որ նա խոստովանել է, որ Արամ Մանուկյանին խփել է, այսպես ասած, հայրենասիրական մղումներից ելնելով։
Արշակը պատմել է, որ ինքն ընդամենը «հայրենասիրականապտակ» է հասցրել ԱրամՄանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախիցգա»: Արշակը նաեւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետեւելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «միլավդաստալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:
Ահա այսպես։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանում աշխատանք չգտած ու Ռուսաստանում թրև եկող Արշակին թուրքերն ու ադրբեջանցիները թասիբի են գցել, ու նա հայրենասիրական քայլի է դիմել՝ հարվածելով Արամ Մանուկյանին։ Այսինքն՝ Արշակն այնքան գոհ է Սերժի նախագահության օրոք խոպանչու իր կարգավիճակից, որ սիրտը խոցվել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում իր նախագահին ու որոշել է մի լավ դաս տալ։
Ստացվում է նաև, որ թուրքերն ու ադրբեջանցիները բանուգործը թողած, «օն լայն» տարբերակով հետևել են ոչիշխանական «Եռյակի» Աբովյանում կազմակերպած հանրահավաքին, լսել Արամ Մանուկյանի հայհոյանքը և սկսել են վատ խոսքեր ասել ազատամարտիկ Արշակին, ով ռուսաստաններում շփվում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
Թե քանի հավ կհավատա Արշակի «ինքնաբուխ հայրենասիրությանը», թողնենք Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներին։
Փաստորեն, Արշակը գործնականում արել է այն, ինչի մասին օրեր շարունակ հայտարարում է Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով իշխանամետ թերթերին հարցազրույցը հարցազրույցի հետևից է տալիս՝ հայտարարելով, թե ով Սերժ Սարգսյանին մի վատ բան ասի, ինքը այդ մարդու ականջները կկտրի կամ գլուխը կջարդի։
Եվ ահա այն մարդը, ում ոստիկանությունը հիմա ներկայացնում է որպես Արամ Մանուկյանին հարվածող, հայտարարել է, թե «հայրենասիրական ապտակ» է տվել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն այդ մարդու համար նույնացվում է հայրենիքի հետ։
Սա, ըստ էության, յուրօրինակ «մեսիջ» է։ «Մեսիջ» Բաղրամյան 26–ից, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը մեր հայրենիքն է, իսկ հայրենիքի դեմ խոսողներն արժանանալու են ծեծի։ Մեկ այլ ենթատեքստ էլ կա այդ «մեսիջում»՝ Սերժն իր թիմակիցներին է կշտամբում, թե բա տեսեք խոպանչի հասարակ ազատամարտիկը ծանր է տանում իմ հասցեին հնչած հայհոյանքը, իսկ դուք՝ ոչ։
Նկատենք, որ սա շատ ավելի էժանագին սերիալային սցենար է, քան մենք տեսանք Պարույր Հայրիկյանի դեմ «մահափորձի» դեպքում։ Լավ է, որ Ա. Մանուկյանին հարվածողը չի հիմնավորել իր արարքը ՀԱԿ–ի՝ ԵՏՄ–ին կողմ քվեարկելու հանգամանքով կամ Պուտինի հրաժարականը չպահանջելու «մոմենտով»։ Ռուսաստանում խոպանչիություն անողի համար «կակռազ» հզոր մոտիվացիա կլիներ ԵՏՄ–ին կողմ քվեարկելու համար հարվածելը։
Շատ «կերաԾիվ» տղաներ ու աղջիկներ են հավաքվել իշխանական թիմում։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ուշագրավ մի հանգամանք. Մանուկյանին հարվածողը ներկայացել է որպես ազատամարտիկ։ Իշխանությունները հիմա հնարավորություն կունենան ասելու, թե տեսեք, որ ոչ բոլոր ազատամարտիկներն են մեր դեմ։ Մի մասն էլ հակառակ կարծիքի է ու կոնկրետ գործողությունների է դիմում։
Համաձայնեք, որ սերիալներից էլ էժանագին բան է մատուցվում հանրությանը։ Ձեռքի հետ էլ՝ հիմնավորվում, թե իբր պատվիրատու չկա և ամեն ինչ ինքնաբուխ է եղել։ Դրանով իսկ հիմք է ստեղծվում հետագա բռնությունների համար՝ «Իշխանություններն ի՞նչ կապ ունեն բռնությունների հետ, հրե՛ն, մարդիկ ինքնաբուխ ինքնադատաստան են տեսնում Սերժ Սարգսյանին քննադատողների հետ, իսկ ոստիկանությունն էլ անմիջապես բռնում է նրանց» թեմայով։
«Հայրենասիրական ապտակը» և Երանոսյանի «ականջկտրոցին»
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը (Արշակ Սվազյան) բերման է ենթարկվել։
«News.am»-ից տեղեկանում են, որ այդ անձը թալինցի է, նախկին ազատամարտիկ, և որ նա խոստովանել է, որ Արամ Մանուկյանին խփել է, այսպես ասած, հայրենասիրական մղումներից ելնելով։
Արշակը պատմել է, որ ինքն ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»: Արշակը նաեւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետեւելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:
Ահա այսպես։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանում աշխատանք չգտած ու Ռուսաստանում թրև եկող Արշակին թուրքերն ու ադրբեջանցիները թասիբի են գցել, ու նա հայրենասիրական քայլի է դիմել՝ հարվածելով Արամ Մանուկյանին։ Այսինքն՝ Արշակն այնքան գոհ է Սերժի նախագահության օրոք խոպանչու իր կարգավիճակից, որ սիրտը խոցվել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում իր նախագահին ու որոշել է մի լավ դաս տալ։
Ստացվում է նաև, որ թուրքերն ու ադրբեջանցիները բանուգործը թողած, «օն լայն» տարբերակով հետևել են ոչիշխանական «Եռյակի» Աբովյանում կազմակերպած հանրահավաքին, լսել Արամ Մանուկյանի հայհոյանքը և սկսել են վատ խոսքեր ասել ազատամարտիկ Արշակին, ով ռուսաստաններում շփվում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
Թե քանի հավ կհավատա Արշակի «ինքնաբուխ հայրենասիրությանը», թողնենք Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներին։
Փաստորեն, Արշակը գործնականում արել է այն, ինչի մասին օրեր շարունակ հայտարարում է Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով իշխանամետ թերթերին հարցազրույցը հարցազրույցի հետևից է տալիս՝ հայտարարելով, թե ով Սերժ Սարգսյանին մի վատ բան ասի, ինքը այդ մարդու ականջները կկտրի կամ գլուխը կջարդի։
Եվ ահա այն մարդը, ում ոստիկանությունը հիմա ներկայացնում է որպես Արամ Մանուկյանին հարվածող, հայտարարել է, թե «հայրենասիրական ապտակ» է տվել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն այդ մարդու համար նույնացվում է հայրենիքի հետ։
Սա, ըստ էության, յուրօրինակ «մեսիջ» է։ «Մեսիջ» Բաղրամյան 26–ից, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը մեր հայրենիքն է, իսկ հայրենիքի դեմ խոսողներն արժանանալու են ծեծի։ Մեկ այլ ենթատեքստ էլ կա այդ «մեսիջում»՝ Սերժն իր թիմակիցներին է կշտամբում, թե բա տեսեք խոպանչի հասարակ ազատամարտիկը ծանր է տանում իմ հասցեին հնչած հայհոյանքը, իսկ դուք՝ ոչ։
Նկատենք, որ սա շատ ավելի էժանագին սերիալային սցենար է, քան մենք տեսանք Պարույր Հայրիկյանի դեմ «մահափորձի» դեպքում։ Լավ է, որ Ա. Մանուկյանին հարվածողը չի հիմնավորել իր արարքը ՀԱԿ–ի՝ ԵՏՄ–ին կողմ քվեարկելու հանգամանքով կամ Պուտինի հրաժարականը չպահանջելու «մոմենտով»։ Ռուսաստանում խոպանչիություն անողի համար «կակռազ» հզոր մոտիվացիա կլիներ ԵՏՄ–ին կողմ քվեարկելու համար հարվածելը։
Շատ «կերաԾիվ» տղաներ ու աղջիկներ են հավաքվել իշխանական թիմում։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ուշագրավ մի հանգամանք. Մանուկյանին հարվածողը ներկայացել է որպես ազատամարտիկ։ Իշխանությունները հիմա հնարավորություն կունենան ասելու, թե տեսեք, որ ոչ բոլոր ազատամարտիկներն են մեր դեմ։ Մի մասն էլ հակառակ կարծիքի է ու կոնկրետ գործողությունների է դիմում։
Համաձայնեք, որ սերիալներից էլ էժանագին բան է մատուցվում հանրությանը։ Ձեռքի հետ էլ՝ հիմնավորվում, թե իբր պատվիրատու չկա և ամեն ինչ ինքնաբուխ է եղել։ Դրանով իսկ հիմք է ստեղծվում հետագա բռնությունների համար՝ «Իշխանություններն ի՞նչ կապ ունեն բռնությունների հետ, հրե՛ն, մարդիկ ինքնաբուխ ինքնադատաստան են տեսնում Սերժ Սարգսյանին քննադատողների հետ, իսկ ոստիկանությունն էլ անմիջապես բռնում է նրանց» թեմայով։
Շոուն շարունակվում է