Լրահոս

14.12.2014 12:24


Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարող կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն

Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարող կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը