ՍԴՀԿ. «ՀԱԿ–ի և Հնչակյան կուսակցության համագործակցությունը չի նշանակում, որ կուսակցությունն իր բոլոր տեսակետների և մոտեցումների մեջ միանշանակ համաձայնվելու է նրա հետ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը նշել է, որ իրենց կուսակցությունը և սփյուռքը միանշանակ դեմ են ՀՀ կառավարության՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ տարվող արտաքին քաղաքականության հետ։ Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեթրակ Աճեմյանը դրական է գնահատել ՀԱԿ հայտարարությունն այս արձանագրությունների վերաբերյալ, բայց այդ դիրքորոշումն ու իշխանությունների վարած քաղաքականությունը գրեթե նույնն են, նա պատասխանել է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումն այդպես չի գնահատում։
-Հստակ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին այդ հարցերի վերաբերյալ ուներ իր մոտեցումները, և առ այսօր այդ մոտեցումները կան։ Այն, որ ընդհանուր պատկերի մեջ անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ, ոչ ոք չի ժխտում. մի քիչ անմտություն կլինի դա և, ինչ-որ առումով էլ, ազգայնական ծայրահեղ ինչ-որ խոսք։ Բացի դա, ՀԱԿ-ի և Հնչակյան կուսակցության հարաբերությունը կամ համագործակությունը չի նշանակում, որ կուսակցությունն իր բոլոր տեսակետներում և մոտեցումներում միանշանակ համաձայնվելու է «Հայ ազգային կոնգրեսի» հետ, այդպես չէ, և կարգն էլ այդպես չէ։ Այն հարցերում, որոնց մենք համաձայն չենք, կուսակցությունը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնում է,-նշել է նա։
Համբիկ Սառաֆյանը նաև նշել է, որ իրենց՝ ՀԱԿ-ի հետ միանալու գերխնդիրը մնում է ժողովրդավարության և մնացած ներքին խնդիրների լուծումը։

7or.am