Թուրքիայի լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ. «Թուրքիան թերագնահատեց ազերիների արձագանքը մինչև իր քայլերը նախաձեռնելը և գերագնահատեց իր ազդեցությունն ադրբեջանցիների վրա»
-Թուրքիան կարող է խաղաղարարի դեր կատարել, ո՛չ միջնորդի,- Երևանում անցկացված միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը,- որպեսզի ինչ-որ մեկը դառնա միջնորդ, պետք է երկու կողմերից հավասար հեռավորության վրա լինի։ Ե՛վ միջինարևելյան, և՛ կովկասյան հակամարտություններում Թուրքիան կարող է խաղարարարի՛ դեր կատարել, ո՛չ միջնորդի, որովհետև ազերիները, արաբները թուրքերի եղբայրներն են, իսկ եղբայրներին չես կարող միջնորդ լինել։
Նրա զարմանքն ու մտահոգությունն է առաջացրել այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախնական քայլերից անմիջապես հետո Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարել է՝ եթե առաջընթաց չլինի Ղարաբաղի հարցում, սահմանի բացում չի լինի։ Ջ. Տոկերին հետաքրքրում է, թե ի՞նչն է փոխվել այդ ժամանակահատվածում։
-Թուրքիան թերագնահատեց ազերիների արձագանքը մինչև իր քայլերը նախաձեռնելը և գերագնահատեց իր ազդեցությունն ադրբեջանցիների վրա,- նշել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը՝ ընդգծելով, որ Բաքվում այս օրերին էլ շարունակում են պնդել՝ ոչ մի սահման չի բացվելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել։

7or.am