Լրահոս

28.09.2009 15:39


Ստեփան Սաֆարյան. «…որպեսզի երկու երկրների նախագահները հետ չկանգնեն»

Ստեփան Սաֆարյան. «…որպեսզի երկու երկրների նախագահները հետ չկանգնեն»

-Անիմաստ է աշնան ընթացքում եվրոպական կառույցներից սպասել, թե նրանք անդրադառնալու են Հայաստանի ժողովրդավարացման և ներքին հարցերին, ըստ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Թուրքիայի,-հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

-Ամենևին պատահական չէ, որ եվրոպական կառույցների ղեկավարները, եվրոպական երկրները նույնպես միացել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս խայտառակ գործընթացին,-ասել է Սաֆարյանն ու նշել, որ ամենատարբեր պաշտոնյաների այցերով փորձ է արվում երկու կողմերին ուղղակի թույլ չտալ հետքայլի հնարավորություն ունենալ։

Ստեփան Սաֆարյանը նշել է, թե ինքը կանխատեսում է, որ մինչև հոկտեմբերի 10-ն այդպիսի այցելությունները կակտիվանան, «բարձր մակարդակի պաշտոնյաներից, անկասկած, զանգեր կլինեն», որպեսզի երկու երկրների նախագահները հետ չկանգնեն, և հնարավորություն լինի վավերացնելու նախաստորագրված արձանագրությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը