ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2015թ. ռազմական ծախսերին (մոտ 577 մլրդ դոլար)
ԱՄՆ Սենատը նախօրեին օրինագիծ է ընդունել՝ 2015թ. ֆինանսավորելու ռազմական ծախսերը շուրջ 577 մլրդ դոլարով։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն է տվել դեկտեմբերի 4-ի փաստաթղթին։ Դա նշանակում է, որ այժմ այն կուղղվի նախագահ Բարաք Օբամային՝ ստորագրության։ Կոնգրեսի երկու պալատներով անցած օրինագիծը պարունակում է ԱՄՆ վարչակազմի հայցը՝ արտերկրում ռազմական ուժ կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Գործադիր իշխանության՝ օրենսդիրից թույլտվություն ստանալու մտադրության մասին Օբաման հայտարարել էր դեռևս նոյեմբերի սկզբին։ Տվյալ հայցը նախատեսում է, մասնավորապես, մինչև 1.5 հազար ամերիկացի զինծառայողի ներգրավում ԻՊ դեմ պայքարի շրջանակներում։ Օրինագիծը նախատեսում է նաև Սիրիայում ապստամբների պատրաստման և նրանց զինելու մանդատը, որի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 11-ին։ Պենտագոնին տրված նման լիազորությունները որոշվել է երկարաձգել երկու տարով։
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2015թ. ռազմական ծախսերին (մոտ 577 մլրդ դոլար)
ԱՄՆ Սենատը նախօրեին օրինագիծ է ընդունել՝ 2015թ. ֆինանսավորելու ռազմական ծախսերը շուրջ 577 մլրդ դոլարով։
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն է տվել դեկտեմբերի 4-ի փաստաթղթին։ Դա նշանակում է, որ այժմ այն կուղղվի նախագահ Բարաք Օբամային՝ ստորագրության։
Կոնգրեսի երկու պալատներով անցած օրինագիծը պարունակում է ԱՄՆ վարչակազմի հայցը՝ արտերկրում ռազմական ուժ կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Գործադիր իշխանության՝ օրենսդիրից թույլտվություն ստանալու մտադրության մասին Օբաման հայտարարել էր դեռևս նոյեմբերի սկզբին։ Տվյալ հայցը նախատեսում է, մասնավորապես, մինչև 1.5 հազար ամերիկացի զինծառայողի ներգրավում ԻՊ դեմ պայքարի շրջանակներում։
Օրինագիծը նախատեսում է նաև Սիրիայում ապստամբների պատրաստման և նրանց զինելու մանդատը, որի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 11-ին։ Պենտագոնին տրված նման լիազորությունները որոշվել է երկարաձգել երկու տարով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։