Համբիկ Սառաֆյան. «…հայ–թուրքական այս արձանագրությունները, համենայնդեպս, ոչնչով չեն բարելավելու Հայաստանի վիճակը և ընդհակառակը՝ լուրջ վտանգներ են ներառում…»
-Երեկ Լոս-Անջելոսում տեղի ունեցավ հավաք երեք ավանդական կուսակցությունների և ուսանողական երիտասարդական մի կազմակերպության մասնակցությամբ, և այնտեղ միանշանակ արտահայտվեց այն մասին, որ հայ-թուրքական այս արձանգարությունները, համենայնդեպս, ոչնչով չեն բարելավելու Հայաստանի վիճակը և ընդհակառակը՝ լուրջ վտանգներ են ներառում։ Մասնավորապես սփյուռքին ամենից շատ մտահոգող պահը Ցեղասպանության և պահանջատիրության վերաբերյալ ունեցած քաղաքականության առումով է,-լրագրողների հետ հադիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ սփյուռքի դիրքորոշման մասին՝ ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը։
Նա նշել է, որ այս արձանագրությունների վավերացմամբ այդ քաղաքականությունը դառնում է անիմաստ։
-Պարզ է՝ այնտեղ կան կետեր, որոնք վերաբերում են Հայաստանին և նաև՝ անուղղակիորեն Արցախին, և դրանք պարունակում են վտանգներ։ Ու այն, ինչ գրված է կամ ինչ չի գրված, հարցի մի կողմն է, մյուս կողմը նա է, թե ինչպես է շահարկվելու յուրաքանչյուր կետ։ Իհարկե, արձանագրությունների մեջ կան երկիմաստ նախադասություններ, որոնք յուրաքանչյուրը մեկնաբանելու է իր ուզած ձևով, բայց փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան շատ ավելի լավ նախապատրաստված է այդ հարցում և շատ ավելի արդյունավետ է կարողանում PR-ը կազմակերպել,-նշել է ՍԴՀԿ Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետը։
Ըստ Համբիկ Սառաֆյանի՝ ՀՀ կառավարությունը սխալ է արել, որ նման հարաբերություններ սկսելուց առաջ հաշվի չի առել սփյուռքի կարծիքը։

7or.am