Թեև Կենտրոնական բանկը հայտարարեց, որ որոշակի քանակի դոլարային ինտերվենցիաներ է անելու՝ փորձելով կարգավորել շուկան, սակայն խնդիրները մնում են և նույնիսկ՝ խորանում։
Հայաստանում, կարելի է ասել, ոչ թե ֆիքսված կամ լողացող փոխարժեքային քաղաքականություն է, և ըստ այդմ էլ՝ դրամի փոխարժեք է որոշվում, այլ հստակ փոխարժեք չկա։
Բանն այն է, որ հայաստանյան բանկերում ֆիզիկական անձանց 1.000 դոլարից ավել մեկ օրվա ընթացքում չեն վաճառում։ Դոլարը վաճառում են անձնագրի առկայության դեպքում և ցանցում ճշտում են, թե արդյոք գնորդն այդ օրը դոլար գնե՞լ է, թե՞ ոչ։ Եթե գնել է, այլևս չեն վաճառում։
Իրավաբանական անձանց հնարավորություն է տրվել մինչև 10.000 դոլարի գործարք կատարել։
Փոխանակման կետերից հնարավոր է ուզածդ քանակի դոլար գնել, բայց արդեն այլ՝ ավելի թանկ գնով։ Այսինքն, անվանական ու իրական փոխարժեքները սկսել են տարբերվել իրարից, ու եթե ԿԲ–ն սպեկուլյանտների է փնտրում, ապա թող սպեկուլյացիաների առաջացման պատճառներն իր մեջ փնտրի։
Եթե որևէ ապրանք, այդ թվում՝ դոլարը, դառնում է դեֆիցիտ, ապա բնական է, որ դրա գինը պետք է աճի։ Առաջարկ–պահանջարկի մեխանիզմն անգամ սովետական տնտեսության ժամանակ էր գործում՝ դրսևորվելով «տակից ապրանք առնելու» տեսքով։ Հիմա դոլարն է դարձել «տակից ապրանք»։ Դրա համար էլ գինը բարձրանում է։ Հատկապես որ ռուսաստանյան շուկայի ազդեցությունը շարունակում է պահպանվել, և ոչ միայն մեր երկրում։
Ինչ մնում է ՀՀ ԿԲ քայլերին, ապա այդ կառույցի կողմից օրական վաճառքի հանվող 6 միլիոն դոլարը խնդիր չի լուծում։ Հետևաբար, պետք է ճիշտ ազդակներ փոխանցել բիզնես դաշտին, որպեսզի տնտեսվարողները կարողանան պլանավորել իրենց գործունեությունը։ Այլապես, շատ մոտ ապագայում ինֆլյացիայի բարձր տեմպ ենք ունենալու։ Շատ ավելի բարձր, քան կարելի է ենթադրել, քանի որ մարդիկ հիմա գործարքներ են կնքում բացասական սպասումների ազդեցության տակ։
Բարձր ինֆլյացիան արդեն մաքուր քաղաքական հարց է և քաղաքական լուծումներ է պահանջում։
Փոխարժեք չկա

Կորյուն Մանուկյան