Վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքներից հետո կրկին շրջանառության մեջ է դրվել «Բարի և հանդուրժող Սերժ Սարգսյան» հեքիաթը։
Տարբեր «մաստի» հաճախորդներ փորձում են ոստիկանության կազմակերպած (այդ մասին հրապարակավ ինքնախոստովանական ցուցմունք տվեց տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ինչպես նաև լեզվից, ըստ Ֆրեյդի, «թռցրեց» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը) ծեծին տալ տարատեսակ բացատրություններ՝ սկսած աշխարհաքաղաքականից մինչև համատիեզերականը։
Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան ստատուսագիրները «X» պահից սկսած՝ համատեղ երգեցին ազատամարտիկների ու քաղաքական գործիչների վրա հարձակումների մի քանի տարբերակներ`
1.Ծեծը կազմակերպել են դրսի մութ ուժերը (այս տարբերակը հնչեցրեց նաև ՀՀԿ–ական Համլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն)։
Ըստ այս վարկածի՝ անգամ այլմոլորակայինները կարող էին լինել ծեծողների պատվիրատուները։
2.Ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց բռնության են ենթարկում ԵՏՄ մտնելու հետևանքով (դե, Պուտինն է, էլի՛, կազմակերպողը, վա՛յ. ինչպե՞ս գլխի չեք ընկնում, չեմ հասկանում)։ Նման ախմախություն տարածողները նաև տողատակերում ճիշտ են համարում այդ ծեծը՝ «Բա ինչո՞ւ ՀԱԿ–ը կողմ քվեարկեց ԵՏՄ մտնելուն» թեմայով։
Այսպիսի մարդկանց որակելու համար կայքի ձևաչափն այնքան էլ հարմար չէ։
3.Ծեծը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, քանզի Սերժ Սարգսյանի ոճը չէ սա։ Ըստ այս սուպերդհոլային վարկածի՝ Սերժը կարող է առնել իր ընդդիմախոսներին (հաճախորդներն, ըստ այդմ, իրենց փորձն են ներկայացնում և իրենց օրինակով փորձում ապացուցել, որ Սերժը ոչ թե ծեծող է, այլ առնող), բայց չի սիրում ծեծել նրանց։
4.Սա Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն է, քանզի նա ուզում է ոստիկանապետի դեմ գնալ և վարկաբեկել նրան։ Նմանատիպ «մուտիտների» հետևում ակնհայտորեն երևում են «աստվածավախ» Վովայի ականջները։
Էլի մի քանի ապուշ վարկածներ կան բռնարարքների վերաբերյալ, բայց սրանք հիմնականն են։
Ուշագրավն այն է, որ բոլոր վարկածների դեպքում էլ, ինչպես ասում են, կարմիր թելի նման անցնում է «Սերժ Սարգսյանին բռնությունները ձեռնտու չեն, համ էլ՝ դա նրա մեթոդը չէ» ձևակերպումը։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանընախագահի աթոռին է հայտնվել 2008թ. մարտի 1–ի տասը զոհի գնով։ Ասել է թե՝ բռնությունները ոչ միայն խորթ չեն «Վերջի բոլշևիկին», այլև նրա ամենասիրած մեթոդն են, ու հանուն իշխանության՝ նա պատրաստ է ամեն ինչի։
Սերժը բարի է այնքան ժամանակ, քանի դեռ «ակԾիվիստները» պահանջում են Պուտինի, Քոչարյանի, Ծառուկյանի և մյուսների հրաժարականները։
Այնպես որ, գեղամյանություն անողները թող իզուր հիմար վիճակի մեջ չհայտնվեն։ Քանի՞ ոչխար կա Հայաստանում, որ մտածի, թե բռնությունները «Ալ Քաիդայի», Պուտինի կամ «չար ուժերի» ձեռքի գործն են։
Վլադիմիր Գասպարյանի գործունեությունն այդ ո՞ր օրվանից է դրսից ղեկավարվում։ Թե՞ Երանոսյան Լևոնին Բեն Լադենի հետևորդներն են դրդել էժանագին վարքագիծ դրսևորել։
Մի խոսքով ...
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Պետք է արձանագրել, որ ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը «դիշովի» կոդի մարդ է։ Նա հացի է հրավիրում, իր իսկ խոսքերով, իր ընկեր Ռազմիկ Պետրոսյանին ու հետո նրան ու Մանվել Եղիազարյանին կռվի մեջ գցում։ Ընդ որում, 8-9 հոգով վրա են տալիս երկուսին։ Բոլոր կանոններով՝ սա դատապարտելի և չընդունված վարքագիծ է։
Լևոն Երանոսյանը, հետևաբար, սխալ է թե՛ միլիցայականով, թե՛ գողականով, թե՛ կռված տղաների «կոդեքսով», թե՛ պարզ մարդկայինով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և թե՛ համամարդկային բոլոր նորմերով։ Մի խոսքով, Երանոսյանը պետք է հեռացվի, իսկ Վլադիմիր Գասպարյանն էլ գնա Տիգրան Սարգսյանի հետևից, եթե շատ արագ չբացահայտվեն բռնարարքները։
«Բարի» Սերժը և յուր փաստաբանները
Վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքներից հետո կրկին շրջանառության մեջ է դրվել «Բարի և հանդուրժող Սերժ Սարգսյան» հեքիաթը։
Տարբեր «մաստի» հաճախորդներ փորձում են ոստիկանության կազմակերպած (այդ մասին հրապարակավ ինքնախոստովանական ցուցմունք տվեց տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ինչպես նաև լեզվից, ըստ Ֆրեյդի, «թռցրեց» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը) ծեծին տալ տարատեսակ բացատրություններ՝ սկսած աշխարհաքաղաքականից մինչև համատիեզերականը։
Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան ստատուսագիրները «X» պահից սկսած՝ համատեղ երգեցին ազատամարտիկների ու քաղաքական գործիչների վրա հարձակումների մի քանի տարբերակներ`
1.Ծեծը կազմակերպել են դրսի մութ ուժերը (այս տարբերակը հնչեցրեց նաև ՀՀԿ–ական Համլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն)։
Ըստ այս վարկածի՝ անգամ այլմոլորակայինները կարող էին լինել ծեծողների պատվիրատուները։
2.Ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց բռնության են ենթարկում ԵՏՄ մտնելու հետևանքով (դե, Պուտինն է, էլի՛, կազմակերպողը, վա՛յ. ինչպե՞ս գլխի չեք ընկնում, չեմ հասկանում)։ Նման ախմախություն տարածողները նաև տողատակերում ճիշտ են համարում այդ ծեծը՝ «Բա ինչո՞ւ ՀԱԿ–ը կողմ քվեարկեց ԵՏՄ մտնելուն» թեմայով։
Այսպիսի մարդկանց որակելու համար կայքի ձևաչափն այնքան էլ հարմար չէ։
3.Ծեծը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, քանզի Սերժ Սարգսյանի ոճը չէ սա։ Ըստ այս սուպերդհոլային վարկածի՝ Սերժը կարող է առնել իր ընդդիմախոսներին (հաճախորդներն, ըստ այդմ, իրենց փորձն են ներկայացնում և իրենց օրինակով փորձում ապացուցել, որ Սերժը ոչ թե ծեծող է, այլ առնող), բայց չի սիրում ծեծել նրանց։
4.Սա Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն է, քանզի նա ուզում է ոստիկանապետի դեմ գնալ և վարկաբեկել նրան։ Նմանատիպ «մուտիտների» հետևում ակնհայտորեն երևում են «աստվածավախ» Վովայի ականջները։
Էլի մի քանի ապուշ վարկածներ կան բռնարարքների վերաբերյալ, բայց սրանք հիմնականն են։
Ուշագրավն այն է, որ բոլոր վարկածների դեպքում էլ, ինչպես ասում են, կարմիր թելի նման անցնում է «Սերժ Սարգսյանին բռնությունները ձեռնտու չեն, համ էլ՝ դա նրա մեթոդը չէ» ձևակերպումը։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին է հայտնվել 2008թ. մարտի 1–ի տասը զոհի գնով։ Ասել է թե՝ բռնությունները ոչ միայն խորթ չեն «Վերջի բոլշևիկին», այլև նրա ամենասիրած մեթոդն են, ու հանուն իշխանության՝ նա պատրաստ է ամեն ինչի։