Ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնություններից հետո ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է. «Եսկաշկանդվելուբանչունեմ.այսերկրումովլինի, իմներկայությամբհանրապետությաննախագահիհասցեինորեւիցեմիբանուզենաասելու՝եսականջներըկկտրեմշանթուլիպես»։
Այդպիսով Երանոսյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ընդունելով, որ ազատամարտիկներին ծեծելու հրահանգն անձամբ ինքն է տվել, և որ դա եղել է «պետպատվերով»՝ Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք ազատամարտիկները Երանոսյանի նախաձեռնած հանդիպման ժամանակ Սարգսյանի հասցեին որևէ վատ բան ասե՞լ են, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ ասել են, ապա այդտեղից չի բխում, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան պետք է ինքնադատաստանի դիմի ու այդ մասին բարձրաձայն հայտարարի։ Եթե անում է ու մնում է իր պաշտոնին, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրա։ Այսինքն, քանի դեռ Երանոսյանը չի հեռացվել ոստիկանությունից, ու նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, վերջին օրերի բռնությունների թիվ մեկ պատասխանատուներն են դառնում Ս. Սարգսյանն ու Վլ. Գասպարյանը։
Ինչ վերաբերում է Երանոսյանի այն խոսքին, թե ինքը Սերժին բան ասողների ականջները կկտրի շան թուլի պես, քանի որ ուսադիրներ ունի, ապա դա հիշեցնում է առյուծի ու նապաստակի առակը։
Ուրեմն, առյուծը հանձնարարում է նապաստակին հավաքել անտառի բոլոր կենդանիներին։ Բոլորը հավաքվում են։ Նապաստակը, օգտվելով առյուծին մոտ լինելու հանգամանքից, հաբռգում է և առյուծի մեջքից սկսում է բարձր ձայնով հայհոյել բոլոր հավաքվածներին։
Մեր դեպքում առյուծը պետական լծակներն են՝ բռնություն կիրառելու մոնոպոլ հնարավորություն ունեցող համակարգը, իսկ նապաստակը՝ հանգամանքների բերումով պաշտոնների հասած Երանոսյանն ու իր նմանները։ Սրանց թվում է, թե իրենք առյուծ են, մինչդեռ նապաստակի էլ չեն ձգում։ Իշխանափոխությունից հետո թե սրանցից ով կդառնա ականջները կտրած չոբանի շուն, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ պետք է համաժողովրդական շարժումը հաշվի առնի, որ քաղաքական պայքարը փորձ է արվում իջեցնել քուչի «բազառի» մակարդակի, և համապատասխան եզրահանգումներ անի։
Մեզ պետք է հզոր Հայաստան, իսկ իշխանություններին՝ հզոր ցնցումներ, քանզի վերջիններս հասկանում են, որ միայն բռնությամբ կարող են փորձել մնալ աթոռներին։ Բայց դե, բռնության կիրառումը հակառակ էֆեկտն է տալու։ Քադաֆին, Մուբարաքը և նմանատիպ մյուս «առաջնորդներն» էլ էին մտածում, որ բռնությամբ կպահեն իրենց դիրքերը, բայց դե, տեսանք, թե վերջում ինչ եղավ։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հանդեպ կիրառած քստմնելի արարքը վկայում է, որ սրանց հանգիստ չեն տալիս քադաֆիների «դափնիները»։ Խնդիր չկա։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Երանոսյան Լևոնը մարդկանց ականջները կտրելու մասին հոխորտանքով փորձում է «աչոկներ» հավաքել «վերևներում»՝ չհասկանալով, որ, այսպես թե այնպես, «խուրդվելու» է։ Մեզ մնում է միայն նրան հիշեցնել, որ դեռևս 1993–ին Ղարաբաղում նրա ականջների հետ շատ կոնկրետ բաներ են տեղի ունեցել կոնկրետ մարդկանց կողմից, ու թող նա չփորձի հիմա ասլան կտրել։
Պետական լծակի հետևում թաքնված հայհոյանքներ տալն արդեն ասացի, թե ինչի վկայություն է։
Երբ նապաստակն իրեն առյուծի տեղ է դնում
Ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնություններից հետո ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։