Լրահոս

28.09.2009 13:38


ՆԺԿ նախագահը համոզված է, որ հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում արձանագրությունները կստորագրվեն

ՆԺԿ նախագահը համոզված է, որ հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում արձանագրությունները կստորագրվեն

«Ուրբաթ» ակումբում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ քննարկումների մասին խոսելիս ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ «ընդհանրապես փակ լսումներ արվում են այն ժամանակ, երբ արգումենտները շատ թույլ են»։ Նա նաև նշել է, որ ինքը մինչ այսօր երկու արգումենտ է լսել իշխանության կողմից՝ «հարևանի հետ պետք է լավ լինել, և այդքան երկար սահման ունենք, բա չբացե՞նք»։

-Լուրջ արգումենտ ես չեմ լսել։ Այն կողմից միայն կենացներ եմ լսում, ալտրուիստական կենացներ՝ նոր Եվրոպա, նոր Հարավային Կովկաս։ Ամեն ինչ նոր... Համոզված եմ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ արձանագրությունները կստորագրվեն, և ամեն ինչ անելու են, որ խորհրդարանում դրանք վավերացվեն։ Թե ի՞նչ կլինի դրանից հետո, կուզենայի առանձին մամուլի ասուլիս նվիրել այդ թեմային և ներկայացնել մեր գործողությունները,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ ամենախիստ գործողությունների կողմնակից է լինելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը