Դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակցել է Օքսֆորդի համալսարանում կազմակերպված հայագիտական սեմինարին
Սեպտեմբերի 25-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն այցելել է Օքսֆորդի համալսարանի Սբ. Աննայի քոլեջ, որտեղ մեկնարկել է Հայագիտական հետազոտությունների միջազգային ընկերակցության (ՀՀՄԸ) կազմակերպած եռօրյա հայագիտական սեմինարը:
Ընկերակցության նպատակն է հրատարակել բազմահատոր գիտական աշխատություն' նվիրված հայագիտության լեզվաբանություն, ընդհանուր բանասիրություն, պատմություն, արվեստներ ու ճարտարապետություն, գրականություն ոլորտներին: Անցած տարիներին ՀՀՄԸ արդեն կազմակերպել էր հինգ նմանատիպ սեմինար աշխարհի գիտական կենտրոններում, եւ Օքսֆորդում մեկնարկածը վերջին' գրականությանը նվիրված վեցերորդ հանդիպումն էր:
Ողջույնի խոսքում դեսպան Գաբրիելյանը կարեւորել է ՀՀՄԸ շարունակական աշխատանքը' հայագիտական խնդիրների ուսումնասիրությունն ու դրա արդյունքները հասարակության լայն հատվածներին հասու դարձնելը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր հայագետ Թեո վան Լինդին, որը Օքսֆորդյան հանդիպման գլխավոր կազմակերպիչն էր:
Սեմինարին մասնակցել են հայագիտության ոլորտի մասնագետներ հայր Լեւոն Զեքիյանը, պրոֆ. Փիթըր Քոուին (Peter Cowe), Ջյուստո Տրաինան (Giusto Traina), Վալենտինա Քալզոլարին (Valentina Calzolari) եւ այլոք: