Արամ Կարապետյան. «Կուզեի պարոն Լևոն Տեր–Պետրոսյանին հարց տալ. «Այդ ամենը ե՞րբ է սկսվել, և այդ մարդիկ ինչպե՞ս են եկել Հայաստան»»
«Ինչպե՞ս եք գնահատում ««Հայ ազգային կոնգրեսի» քաղաքականությունը» հարցին պատասխանելիս «Ուրբաթ» ակումբում Արամ Կարապետյանն ասել է.
-Ես ինքս մեկ անգամ արդեն պատասխանել եմ, երբ Լևոն Զուրաբյանն ինձ ասաց, որ ես սխալ եմ հասկացել, բայց ես հասկացա, որ ճիշտ եմ հասկացել, որովհետև ՀԱԿ-ը մի հայտարարություն արեց մեղմ, հետո զգալով՝ ավելի խիստ հայտարարություն արեց, և կարծում եմ՝ բոլորս ճիշտ հասկացանք ամեն ինչ։ Հիմա իրենց դիրքորոշումն ինձ համար հասկանալի է։ Այսինքն, ընկալելի է, ինչպես մնացած ընդդիմադիր ուժերի դիրքորոշումները, որ այս արձանագրություններից Հայաստանը որևէ բան չի ստանում, այլ կորցնում է։ Երկրորդ՝ ես լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանին ՍԴՀԿ-ի համագումարում, և կարող եմ ասել, որ իրենք ազգային հարցերը փորձում են կապել ժողովրդավարության, կոռուպցիայի և մնացած այլ խնդիրների հետ։ Կարծում եմ՝ դա իրավամբ այդպես է։ Սակայն ես միշտ փորձում եմ օբյեկտիվ լինել և կուզեի պարոն Լևոն Տեր-Պետրոսյանին հարց տալ. «Այդ ամենը ե՞րբ է սկսվել, և այդ մարդիկ ինչպե՞ս են եկել Հայաստան»։

7or.am