Հարցազրույց

11.12.2014 14:35


Լյովա Խաչատրյան. «Դժվար է գյուղացու համար, եթե եկամուտ չունես»

Լյովա Խաչատրյան. «Դժվար է գյուղացու համար, եթե եկամուտ չունես»

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ

–Ինչպիսի՞ն է գյուղերում առկա իրավիճակը գնաճի և դրամի արժեզրկման համապատկերին։

–Դժվար է գյուղացու համար, երբ եկամուտ չունես, երբ եկամուտը զրոյական է կամ շատ ցածր։ Շատ դժվար է գյուղացու համար, շատ դժվար կլինի Նոր տարուց հետո, երբ եղած հավաքած «զապասները» սպառվեն։ Չգիտեմ... դժվար է։

–Իշխանությունը պարբերաբար հայտարարություններ է անում երկրի վիճակի հետ կապված։ Բարձր մակարդակով նշվում է ներդրումային ոլորտի բարելավման մասին և այլն։ Որքանո՞վ են այդ հայտարարությունները համապատասխանում Հայաստանում առկա իրական վիճակին։

–Երբ աչքներս կտեսնի, այն ժամանակ կզրուցենք։ Առայժմ Հայաստանում ներդրումներ չկան և կրճատվում են։ Եթե ճիշտ քաղաքականություն վարվի, գուցե ավելանան. այսօր դա չկա։

–Այսինքն, հայտարարությունների և իրական վիճակի միջև տարբերություն տեսնում եք։

–Վիճակագրությունը և Կենտրոնական բանկի հայտարարությունը ցույց են տալիս, որ մի 10% տրանսֆերտներն են պակասում և այլն։

–Կարո՞ղ ենք փաստել, որ երկրում իշխանափոխությունն այլընտրանք չունի։

–Պետք է զբաղվել տնտեսությամբ, պետք է ներդրումային նորմալ իրավիճակ, բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում։ Հակառակ դեպքում ոչ մի բանի չենք հասնի։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը