Տարեսկզբին՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ համագումարում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերում. «Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար: Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»:
Տարեվերջին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ երեք ազատամարտիկի ծեծի են ենթարկել:
Դե, «նվնվացողներին», էլի…
Այս «նվնվացողները» մարտի դաշտում թե ինչքան արյուն են թափել, գիտի (գիտի՞) Սերժ Սարգսյանը: Իսկ այսօր, մարտի դաշտից դուրս, ծեծի ենթարկվելու հետեւանքով թե ինչքան արյուն են թափել, Սերժ Սարգսյանին չի հետաքրքրում: Որովհետեւ, ինչպես ոստիկանապետ Վովա Գասպարյանն է ասում՝ «ազատամարտիկները թասիբ, պատիվ չունեն. թերթերում իրար են լափում», ինչից ինքը գարշում է: Համ էլ՝ ոստիկանապետը սպասում է դիմումի, որպեսզի ընթացք տա հանցագործության բացահայտմանը։
Եվ ընդհանապես, Վովա Գասպարյանը վստահ է, որ հեղափոխություն չի լինելու:
Ով և որտեղ է արյուն թափել

Բայց «նվնվացողներին» ծեծել պետք է:
Կիմա Եղիազարյան