Աշոտ Բլեյան. «Ավելի հեշտ կլինի, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտվեն որպես մի խնդրի տարբեր ճյուղեր»
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի մասին՝ շատ դրական է գնահատել այն։ Այն հարցին, թե Թուրքիայի ղեկավարությունն անընդհատ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պետք է պայմանավորել ղարաբաղյան հակամարտությամբ, նա պատասխանել է, թե պետք չէ դրանից վախենալ։
-Ես այն կարծիքին եմ, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի հեշտ կլինի կարգավորել, եթե դրանք ընթանում են զուգահեռ կամ անգամ միասին են լուծվում, որովհետև նորից լարվածության գոտիներ ստեղծել պետք չէ։ Ավելի հեշտ կլինի, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտվեն որպես մի խնդրի տարբեր ճյուղեր,-ասել է Աշոտ Բլեյանը։
Նա նշել է, որ թուրքերը պարտավոր են օգնել հենց Հայաստանին, որպեսզի ադրբեջանցիների հետ մեր հարաբերությունները նույնպես բնականոն ձևով հաստատվեն։
-Նրանք պետք է նպաստեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, և սրանով թուրքական իշխանությունները, փաստորեն, գործուն զղջում կունենան 1915թ. արվածի համար՝ անկախ նրանից՝ իրենք ճանաչո՞ւմ են Ցեղասպանությունն այսօր, թե՞ ոչ։ Որովհետև գործողություններն են ավելի կարևոր, քան թե ինչ-ինչ հայտարարությունները,-ասել է նա։
Աշոտ Բլեյանը նշել է, որ հենց այս կերպ կարելի է տեսնել Թուրքիայի իսկական դեմքը։
Աշոտ Բլեյան. «Ավելի հեշտ կլինի, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտվեն որպես մի խնդրի տարբեր ճյուղեր»
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի մասին՝ շատ դրական է գնահատել այն։ Այն հարցին, թե Թուրքիայի ղեկավարությունն անընդհատ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պետք է պայմանավորել ղարաբաղյան հակամարտությամբ, նա պատասխանել է, թե պետք չէ դրանից վախենալ։

7or.am