Մեկնաբանություն

10.12.2014 15:45


«Խուանաներին» պետք է մեկուսացնել

«Խուանաներին» պետք է մեկուսացնել

Կաստիլիայի թագուհի Խուանան «Խելագար» մականունը հենց այնպես չստացավ։ Նա իսկապես գլխի հետ խնդիրներ ուներ։ Ասում են՝ այդպիսին նա դարձավ բացառապես սեփական ձախողումներից ու բարեկամների մահերից (որոնց շնորհիվ, ի դեպ, նա դարձավ թագուհի) հետո։

Խուանան կտրվել էր իրականությունից, անհասկանալի որոշումներ էր կայացնում, իսկ ցանկացած անհաջողության մեղքը բարդում «չկամեցողների» վրա... Կաստիլիայում քաոս էր...

Բաժակը լցվեց, երբ հանկարծամահ եղավ Խուանայի ամուսինը՝ Ֆիլիպ I-ը։ Նորից ամեն ինչում մեղադրելով շուրջբոլորին՝ թագուհին ամուսնու դագաղը սկսեց պտտեցնել երկրով մեկ՝ թույլ չտալով հուղարկավորել Ֆիլիպին։ Պարբերաբար նա բացում էր դագաղը՝ ինչ–որ բան պարզելու համար (միգուցե նա ո՞ղջ է)։ Մի խոսքով, Խուանային հեռացրեցին իշխանությունից՝ մեկուսացնելով նրան տոհմական ամրոցում։

«Խելագար Խուանա» տեսակը ժամանակի ընթացքում մուտացիայի ենթարկվեց՝ վերածվելով տարբեր կերպարների։ Խոսքը միայն անհասկանալի կամ սխալ որոշումների, իրականությունից կտրված լինելու, սեփական ձախողումներն ուրիշին վերագրելու մասին չէ։

Վերցնենք մեր իրականությունը։ Բոլորը գիտեն Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելու միակ որոշում կայացնողին ու Հայաստանի ձախողված արտաքին քաղաքականության նախաձեռնողին, բայց շարունակում են այլ մեղավորներ փնտրել։ Սրանք սովորական խելագարներ չեն. փողի, իշխանության տակը կզած գժեր են։

Մի խոսքով, «խուանաներին» պետք է մեկուսացնել, ինչպես որ դա արել են բոլոր ժամանակներում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը