Հարցազրույց

10.12.2014 15:25


Ռուստամ Գասպարյան. «Միանշանակ, իշխանությունների ձեռագիրն է»

Ռուստամ Գասպարյան. «Միանշանակ, իշխանությունների ձեռագիրն է»

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ

–Այսօր դիմակավորված անձինք ծեծել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին։ Օրեր առաջ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաև Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։ Այս դեպքերն ո՞ւմ են ձեռնտու։

–Եթե ծեծում ու ասում են՝ Հայաստանից գնացեք, ինչի՞ եք իշխանությունների դեմ դուրս եկել, ո՞ւմ ձեռագիրը դա պետք է լինի։ Միանշանակ, իշխանությունների՛։ Գիտեք, ես սա համարում եմ դավաճանություն։ Չի՛ կարելի այսօր այս տղաների վրա, ովքեր կյանքի գնով ազգ պահեցին, երկիր պահեցին, ձեռք բարձրացնել։ Չի՛ կարելի։

–Բայց նպատակը ո՞րն է։

–Փորձում են սադրանքներ անել, փորձում են Կիև ստեղծել Հայաստանում՝ իմանալով հանդերձ, որ տաքարյուն են ազատամարտիկները։ Իրենց արածը տանում է հենց դրան. ուզում են արյունահեղություն սարքեն Հայաստանում։ Կոչ ենք անում՝ զերծ ու հեռու մնան նման սադրանքներից, չի՛ կարելի։ Մենք Հայաստանն արյունով չենք շաղախի։

–Իսկ ի՞նչ ճանապարհով եք տեսնում իշխանություններին հեռացնելը։

–Իշխանություններն օր առաջ պետք է հեռացվեն ժողովրդի միասնականությամբ։ «Եռյակը» ճիշտ քաղաքականություն է վարում այսօր՝ շտաբներ ստեղծելով, տարածքներում ժողովրդին բացատրելով, որ մեկ անգամ պետք է արվի ու վերջնական. մեկ անգամ ենք դուրս գալու ու վերջնական։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը