Լրահոս

28.09.2009 10:53


Ծաղկաձորում կայանալու է միջազգային տարածաշրջանային համաժողով

Ս.թ. սեպտեմբերի 29-30-ը Ծաղկաձորում տեղի կունենա միջազգային տարածաշրջանային համաժողով' «Կրթություն բոլորի համար' կրթության որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով: Համաժողովի կազմակերպիչներն են' ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը եւ Ժնեւում Կրթության միջազգային բյուրոն: Միջոցառման համակազմակերպիչներն են' ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը: Համաժողովին կմասնակցեն 21 փորձագետ ԱՊՀ երկրներից' ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Միջին Ասիայի երկրներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Կրթության միջազգային բյուրոյի ներկայացուցիչներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը