Տնտեսական

10.12.2014 11:22


Դրամի կտրուկ անկման պատճառով մի շարք բանկերում սպառողական վարկերի տրամադրումը չի դադարեցվել

Դրամի կտրուկ անկման պատճառով մի շարք բանկերում սպառողական վարկերի տրամադրումը չի դադարեցվել

«7օր»–ի խմբագությունն իր ընթերցողներից տեղեկություն է ստացել, որ արդեն մի քանի օր է՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»–ը դադարեցրել է առանց գրավի սպառողական վարկի տրամադրումը։

Թե պատճառը ո՞րն է, բանկում չեն մեկնաբանել. նշել են միայն, որ սպառողական վարկի տրամադրումը դադարեցվել է անորոշ ժամանակով։

«7օր»–ը փորձել է պարզաբանել՝ այս երևույթը համատարա՞ծ բնույթ է կրում։

«Ամերիաբանկ»–ից, մասնավորապես, ասել են, որ սպառողական վարկ տրամադրում են։

–Միայն դրամով, իսկ վարկային գիծը տրամադրում ենք միայն դոլարով,–հայտնել են բանկից։

«Կոնվերսբանկ»–ը նույնպես տրամադրում է սպառողական վարկ։

Արտարժույթի հետ կապված՝ վարկավորումը չի դադարեցվել,–ընդգծել է բանկի աշխատակիցը։

Նույնը հայտնել են նաև «Արարատբանկ»–ից՝ նշելով, որ նախկինի նման շարունակում են սպառողական վարկ տրամադրել, և դրամի կտրուկ անկման պատճառով որևէ փոփոխություն այդ գործընթացում չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը