Հարկադիր կատարողները երդում են տվել։ Նրանք դա արել են Ծիծեռնակաբերդում։ Այն Ծիծեռնակաբերդում, որի լույսերն անջատել տվեց Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Գյուլի սիրտը շահելու համար։
Սարգսյանը նաև Արարատ լեռը վերացրեց մեր ֆուտբոլիստների մարզաշապկի վրայից։ Բայց դա էլ չօգնեց։ Թուրքերն ինչպես նախապայմաններով սկսել էին «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, այնպես էլ մինչև վերջ պահեցին այդ գիծը։
ԴԱՀԿ աշխատողների երդման արարողությունը շատ խորհրդանշական է։ Նրանք ցեղասպանվածներին հարգանքի տուրք են մատուցում, իսկ ողջերին՝ հարկադրանքի «տուրք»։
Դժվար է բացատրել, թե ինչու են հարկադիր գործունեությամբ զբաղվողները երդում տալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողի մոտ։ Ի՞նչ են ակնարկում այդպիսով։ Ի՞նչ են ցույց տալիս։
Միգուցե այդտեղ շուտով կարմիր կետագծե՞ր են լինելու, բայց ոչ թե ավտոմեքենաների, այլ՝ մարդկանց համար։ Ո՞վ գիտե։ Բայց, ախր, դա ձեռնտու բիզնես չէ, քանի որ այդ տարածքը մարդաշատ է լինում տարին մեկ անգամ...
Իսկ միգուցե եկել էին ՀՀԿ ղեկավարի անջատած լույսե՞րը վառեին։ Հազիվ թե։
Ամեն դեպքում, երևույթն ուշագրավ է։ Սերժ Սարգսյանը մի ձեռքով ստորագրում է հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները (այսինքն, առևտրի առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության հարցը) և մինչև օրս ԱԺ–ում պահում այդ թղթերը, իսկ մյուս ձեռքով ուղարկում է պետական ծառայողներին Ծիծեռնակաբերդ՝ երդում տալու։
«Հայրենասիրությունն» սկսել է մետաստազներ տալ՝ թափանցելով պետական կառավարման համակարգի տարբեր շերտեր։ Սրա դեմն առնելու համար պետք է ընդամենը վառել Ծիծեռնակաբերդի լույսերը, իսկ անջատողին՝ հարկադրաբար ուղարկել հանգստի։
Միացրե՛ք Ծիծեռնակաբերդի լույսերը

Կորյուն Մանուկյան