Լրահոս

28.09.2009 10:50


Մանուել Ադամյան. «Սփյուքը վերապահությամբ է մոտենում այս հարցին՝ եթե ոչ մերժողական կեցվածք ունի»

Մանուել Ադամյան. «Սփյուքը վերապահությամբ է մոտենում այս հարցին՝  եթե ոչ մերժողական կեցվածք ունի»

-Սփյուքը վերապահությամբ է մոտենում այս հարցին՝  եթե ոչ մերժողական կեցվածք ունի,- «7օր»-ին ասել է «Սոցիալ դեմոկրատ հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության անդամ, լոնդոնաբնակ գրող, բանաստեղծ Մանուել Ադամյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին։

Նա նշել է, որ սփյուռքը բավականին դժվար հոգեբանական վիճակում է, քանի որ Հայոց ցեղասպանության հետևանքների անմիջական կրողն է, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները, ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնում են։

-Մի ուրիշ մտավախություն էլ կա, որ այսօր մենք Թուրքիայի հետ համաձայնություն կնքենք, սահմանները վերաբացվեն, հանկարծ, ենթադրենք մի տարի հետո, սահմանները փակեցին, ի՞նչ կլինի մեր վիճակը, հիմնականում՝ Հայաստանի ժողովրդի, մեր հայրենիքի։ Սփյուռքում այսպես, թե այնպես կգոյատևենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը