Սոցիալական ցանցերում գնալով ակտիվանում են կոչերը՝ ամանորյա սեղանը գցելու համար հրաժարվել համառորեն առաջարկվող վարկերից։
Ոմանք առաջարկում են ընդհանրապես հրաժարվել ավանդական բդից, մսային տարբեր ուտեստներից։ Կան առաջարկներ՝ Նոր տարին դիմավորելու մեկ բաժակ թեյով։
Քննարկումներում ասվում է, որ սա ոչ միայն սոցիալական առանց այն էլ ծանր վիճակն ավելորդ բեռից ազատելու միջոց է, այլև՝ յուրատեսակ ֆլեշմոբ։
Իրականում Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության՝ Ամանորը դիմավորելու տրամադրությունը միանշանակ այն չէ, ինչ տարիներ առաջ էր։
Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ տեսնում ենք։ Ինչ–որ մեկնաբանություն անելն անիմաստ է։
Փոխարենը՝ գործող նախագահին առաջարկում ենք միանալ այս ֆլեշմոբին, առավել ևս, որ նա մոտիկից ծանոթ է այս ակցիայի նշանակությանը։ Իհարկե, չենք ասում, որ Սերժ Սարգսյանը Նոր տարին դիմավորելու համար վարկ վերցնի կամ հրաժարվի ապխտած բդից ու խորովածից։ Ամենևին։ Առաջարկում ենք հրաժարվե՛լ ամանորյա ուղերձից։ Միևնույն է, ոչ ոք սիրտ չունի լսելու անցնող տարվա «ձեռքբերումների» ու ապագա «նվաճումների» մասին իրականության հետ բացարձակապես կապ չունեցող խոսքեր։
Ամանորյա ուղերձից հրաժարվելն այս դեպքում խորհրդանշական իմաստ կունենա նաև Սերժ Սարգսյանի համար. 2015թ.–ին նրան լուրջ փորձություն է սպասվում։ Եվ, բացի այդ, ուղերձից հրաժարվելը հրաշալի նվեր կլինի ՀՀ քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին։
Թող անցնող տարում ամանորյա ուղերձ չլինի

Վախթանգ Մարգարյան