Լրահոս

26.09.2009 16:50


Լյուդմիլա Հարությունյան. «Ղեկավարող դասը պետք է անպայման իմանա, թե ինչ է տեղի ունենում հայ հասարակությունում»

Լյուդմիլա Հարությունյան. «Ղեկավարող դասը պետք է անպայման իմանա, թե  ինչ է տեղի ունենում հայ հասարակությունում»

Պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում, սակայն ոչ պետական մակարդակով։

-Ոչ միայն պետք են, այլ նաև անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ։ Չգիտեմ պետական մակարդակով անցկացնողների մասին, գիտեմ, որ առանձին կենտրոններ անցկացնում են հարցում,-այսպես է պատասխանել «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը «7օր»-ի հարցին, թե պետք չէ՞ արդյոք հարցում անցկացնել՝ իմանալու հասարակական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

-Այսպիսի կարևորագույն հարցը պետք չէ՞, որ պետական մակարդակով անցկացվի, այլ ոչ՝ անհատների և մասնավոր կազմակերպությունների։

-Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ, անշուշտ, ղեկավարող դասը պետք է անպայման իմանա, թե ինչ է տեղի ունենում հայ հասարակությունում այս հարցի հետ կապված և պետք է կարողանա ճիշտ գնահատել գործընթացները։

Լ. Հարությունյանի համոզմամբ՝ հարցումները ոչ միայն անհրաժեշտ են, այլ հարցի լուծման մի մասն են կազմում։

-Առանց դրանց շատ դժվար կլինի որևէ որոշում ընդունել, որևէ լուրջ եզրակացություն կազմել այն մասին, թե ինչպես կարձագանքի հայ հասարակությունն ընթացող գործընթացներին,-հավելել է սոցիոլոգը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը